Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կոմպլեմենտար հեքիաթներ ու տգետ «շուստրիներ»

Կոմպլեմենտար հեքիաթներ ու տգետ «շուստրիներ»
09.03.2024 | 12:27

Հասարակական երևույթների գնահատման ժամանակ կա երկու տեսակի հոգու խորքից դուրս եկող մոտեցում՝

1․ Սեփական ամեն ինչի մեջ տեսնել միայն վատը.

2․ Գովգովիկ ձևով, սեփական ամեն ինչի մեջ տեսնել միայն լավն ու գովելին՝ «ագռավը իր ճուտին սև չի ասի» սկզբունքով։

Սովորաբար այս երկու ծայրահեղ մոտեցումների արտահայտիչներն այն մարդիկ են, որոնք չեն փայլում իրենց իմացությամբ, օբյեկտիվությամբ և իրատեսությամբ։

Իսկ, ինչպես միշտ, իրականությունը այդ երկու ծայրահեղությունների արանքում ինչ-որ տեղ է։

Այստեղ կարևորն այն է, որ, պատմական ժամանակների հովերից կախված, նույն անձը ամեն ինչի մեջ միայն լավը կտեսնի, ինչպես սովետի ժամանակ էր, երբ մենք, մեր լավագույն պոետի նման, ասում էինք, որ մենք քիչ ենք, բայց հայ ենք, իսկ հիմա էլ, նույնքան անհիմն ձևով, մեզնում շատացել է այն վայ մտածող մտվորականների թիվը, որոնք, իրենց մեղադրելու փոխարեն, ժողովրդին են այպանում։

Այս հարցի դրվածքը հենց էն գլխից մեզնում սխալ է եղել այնքանով, որ ժողովրդին փորձում ենք վերագրել ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնելու հատկություն։

Այն կեղծ թեզը, թե ժողովուրդը հանճարեղ է և սխալ որոշումներ չի կարող կայացնել, զուտ քարոզչական-պրոպագանդիստական է։

Իրականում որևէ ժողովուրդ ինքնուրույն ձևով ճիշտ որոշում չի կարող կայացնել, մանավանդ, որ որևէ մեկը չկա, որ իմանա, թե ինչ բան է այդ ճիշտ ասածը։

Սովորաբար ամեն նոր իշխանության եկողը իր ճիշտն է ուզում հավատացնել ժողովրդին, որն էլ, անպայման, այնպիսի ճիշտ է, որը կառուցված է նախորդ իշխանավորների սխալների ու դրա հետևանք՝ մարդկանց դժգոհության վրա։

Այն, ինչ վարպետորեն արեց Նիկոլը, որն ամեն քայլում օգտագործում էր ժողովրդի արդարացի դժգոհությունը նախորդներից։

Իսկ «ճիշտ» ասածին տարբեր իրավիճակներում կարելի է տալ տրամագծորեն տարբեր մեկնաբանություններ, քանի որ ճիշտն ինքը, առաջին հերթին, ապրել կարողանալն է, իսկ տարբեր իրավիճակներում դա պահանջում է տարբեր մոտեցումներ ու գործողություններ։

Ու, մեկ էլ, իրենց համար հարմար գաղափարով ապրում են միայն հզորները, այն էլ՝ ոչ միշտ, իսկ անհույս թույլերի ճիշտ գաղափարը ճիշտ ուժեղի հետևից գնալն է, հերիք է մազոխիստական համառությամբ անլուծելի խնդիրներ լուծել, վերջը շատ վատ կարող է լինել։

Կոմպլեմենտար հեքիաթների ու տգետ շուստրիների երկիր իմ Հայաստանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ