ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ո՞վ է լիազորել այս խայտառակ հակազգային փաստաթղթի տակ ստորագրել

Ո՞վ է լիազորել այս խայտառակ հակազգային փաստաթղթի տակ ստորագրել
16.11.2023 | 11:45

ՈՒրեմն, նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպա կոնֆերանս, որին մասնակցել է Նոր Հայաստանի ամենավտանգավոր առանձնյակը՝ միասեռական ԱԽՔ գրիգորյան արմենը, ստորագրվել է հռչակագիր, որի տեքստը տեղադրվել է ԵՄ կայքում նոյեմբերի 13-ին: Այս խայտառակ կոնֆերանսի մասին տեղեկանում ենք ռուսական մամուլից, իսկ տեքստին ծանոթացել ենք ԵՄ կայքից (հղումը՝ https://eap-csf.am/declaration-of-the-armenia-europe-conference/?fbclid=IwAR0DdzLtt7a7minC9CqKfdyEyR-HxrZ0SefxE3ZckfHzHCzjAfx8ujlrmHA):

Եվ ուրեմն, ի՞նչ է որոշել անբարոյականի վաստակ և ամենայն հայոց պեդերաստ գրիգորյան արմենը մեր փոխարեն:

Նախ, ասվում է, որ ՀՀ ստրատեգիական ապագան Եվրամիությանն անդամակցելն է, եվրա-ատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալը: Բայց կան պահանջներ և առաջարկներ, որոնց թվում են.

կոռուպցիայի դեմ պայքար, լիարժեք ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ ԵՎ ՎԵԹԹԻՆԳ, որոնք պիտի իրականացվեն պետության կողմից և քաղաքացիական հասարակության ջանքերով:

Ռուսաստանից կախվածության վերացում, քանի որ այդ կախվածությունը խոչընդոտում է այն ռեֆորմներին անվտանգության և պաշտպանության ոլորտում, որոնք իրականացնում է ՀՀ ղեկավարությունը;

Կոնֆերանսը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը թիրախավորված է և թիրախավորված կլինի ավտորիտար ռեժիմների կողմից, դրա համար եվրոպացիք պիտի ուժեղ պայքարեն Հայաստանի քաղաքակրթական ապագան տեղավորելու համար դեմոկրատական և մարդասիրական արժեքներ կրող երկրերի ընտանիքում;

Ադրբեջանից պահանջվում է թույլ տալ ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայում Արցախում և ճանաչել Արցախի ավտոնոմիան, ինչից հետո հնարավոր կլինի տեղահանված արցախցիների վերադարձը հայրենիք (սա արդեն գժություն է՝ Արցախի ավտոնոմիան Ալիև էֆենդի-ժողվարչապետ փաշինյան տանդեմը լիկվիդացրել է, իսկ ՄԱԿ, այն է՝ ՆԱՏՕ ուժերի տեղակայումը տարածաշրջանում պարզապես կպայթեցնի այն, ինչին էլ ձգտում են եվրոպացիք ԱՄՆ հրահանգով – Ա.Խ.):

Կոնֆերանսը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը ՈՒկրաինա և հորդորում է նույնն անել Հայաստանին, ինչպես և միանալ այսպես կոչված Ղրիմի հակառուսական պլատֆորմին (սա արդեն սադրանք է, եվրոպացիք դրդում են Հայաստանին մտնել հակառուսական դաշինք – Ա.Խ.):

Կոնֆերանսը պահանջում է Հայաստանից դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ինչպես և վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նաև կոչ է արվում Հայաստանին ադեկվատ և վճռական քայլեր ձեռնարկել ռուսական պրոպագանդայի դեմ, որն ուղղված է Հայաստանի դեմոկրատիայի և սուվերենության դեմ:

Վերջում էլ որպես էպիլոգ ասվում և հաստատվում է, որ Հայաստանի ստրատեգիական ապագան Եվրամիությանն անդամակցելն է, Հայաստանի ստրատեգիական ապագան եվրա-ատլանտյան անվտանգային համակարգին ինտեգրվելն է, Հայաստանի ստրատեգիական ապագան դեմոկրատիայի հաստատումն է՝ օրենքների և կանոնների, մարդու իրավունքների պաշտպանության միջոցով, Հայաստանի ստրատեգիական ապագան քաղաքակիրթ ազգերի ընքանիքի մաս դառնալն է:

Հիմա հարց. սույն պեդերաստին և այս կոնֆերանսի մյուս հայ մասնակիցներին (հստակ չգիտեմ, թե կոնկրետ ովքեր են ներկա եղել) ո՞վ է լիազորել այս խայտառակ հակազգային փաստաթղթի տակ ստորագրել, ո՞վ է դրանց մանդատ տվել ապամոնտաժել 200 տարի անխափան գործող անվտանգային համակարգը, ո՞վ է դրանց մանդատ տվել մուտացիայի ենթարկել ազգի քաղաքակրթական ինքնությունը: Պատասխան՝ միայն և միայն Միացյալ Նահանգները, այսինքն, հայ ժողովուրդն աղերս չունի իր գլխի գալիքի, իր ապագան որոշելու հետ: Իսկ եթե էս ժողովուրդն էնքան անճար է իր ընդդիմության հետ, որ ի վիճակի չէ կանխելու այս աղետը և վերացնելու գրանտակեր գործակալների ռեժիմը, ուրեմն Հայաստանի գոյությունը որպես անկախ պետություն պարզապես անիմաստ է, խայտառակ թյուրիմացություն, որը երկնային ուժերը մի կերպ կշտկեն: Այսքանը…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ