Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Իրական առաջնորդի խոսքը բարձր է ամենաթանկ արժույթից

Իրական առաջնորդի խոսքը բարձր է ամենաթանկ արժույթից
18.09.2023 | 13:30

Իմ խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է իշխանության, պետք է ունենա հավակնոտ ծրագիր։

Իսկ երաշխիքը, որ կիրագործի իր ծրագիրը, պետք է լինի խոսքի արժեքի գիտակցումը։ Իրական առաջնորդի խոսքը բարձր է ամենաթանկ արժույթից անգամ` ոսկուց, իսկ եթե առաջնորդը չունի այս որակները, պետք է պարզապես դեն շպրտել նրան։ Հակառակ դեպքում, նա դեն կշպրտի երկիրը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ