Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ձայների հաշվարկի ժամանակ խնդիրներ կառաջանան

Ձայների հաշվարկի ժամանակ խնդիրներ կառաջանան
17.09.2023 | 14:15

Մեծ քանակությամբ անորակ ծրարներ են թողարկվել, երբեմն հնարավոր չի լինում քվեաթերթիկը ուղիղ դնել մեջը։ Նման դեպքերում քվեաթերթիկները դեֆորմացվում են։ Բայց դա ոչինչ դեռ։ Երբեմն հանձնաժողովի նախագահները քվեարկողներին ասում են՝ կարող եք ծալել։ Ձայների հաշվարկի ժամանակ բավական խնդիրներ կարող են առաջանալ։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ