ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Ամոթ էն գյումրեցիներին, որ հանկարծ քանի՛մ մանեթի համար սխալ մարդու ձայն տան

Սամվել ՍԵՎԱԴԱ. Ամոթ էն գյումրեցիներին, որ հանկարծ քանի՛մ մանեթի համար սխալ մարդու ձայն տան
01.10.2016 | 19:31

Վաղը առավոտ կանուխ գնում եմ Գյումրի:

Երեք կարևոր բան կա:
Նախ` կարոտել եմ Քաղաքիս:
Երկրորդ՝ քրոջս տղեն ընկերոջ հետ եկել է ամերիկաներից, 26 տարի Հայաստանում չի եղել, տանում եմ քաղաքը ցույց տամ, թող գժվի պարոն շերիֆը:
Երրորդ ու ամենակարևորը՝ հորաքրոջս տղայի կինը իր թեկնածությունն է դրել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, և վաղը հենց այդ օրն է:
Տղամարդ աղջիկ է, ճիշտ աղջիկ է, ու ես պարտավոր եմ իրենց կողքին լինել՝ հանուն գյոզալ Քաղաքի վաղվա օրվա:
Ամոթ էն գյումրեցիներին, որ հանկարծ քանի՛մ մանեթի համար սխալ մարդու ձայն տան:
Բայց ըդիկ կարևոր չէ:
Ճանապարհին կմտնենք Թալին՝ Քաղենիի էն շշմելու բերդը տեսնելու:
Հետո կմտնենք Հոռոմ գյուղ՝ տատիս, պապիս, քեռիներիս շիրիմներին խնկարկելու:Հետ գալուց էլ կմտնենք «Պոլոզ Մուկուչ» ռեստորան՝ խինկալի ուտելու:
Կեցցե՛ Գյումրին:

Դիտվել է՝ 4842

Մեկնաբանություններ