Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

ՈՒրախ աղջիկը

ՈՒրախ աղջիկը
03.12.2013 | 11:54

Տևական ժամանակ լրատվական դաշտը «գրաված» Անի Զախարյանի մասին օրերս մի զավեշտալի դրվագ ներկայացրին: Պարզվում է, նա իր ուժերը փորձել է նաև երգի ասպարեզում: «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթարի» առաջին եթերաշրջաններից մեկին Անին ևս մասնակցել է: Երբ առաջին երգի անհաջող կատարումից հետո նրան ժյուրին ասում է, թե ռուսական որևէ ստեղծագործություն կատարի, նա ասում է. «Սիրով, սիրով: Чунга-Чанга, весело живем, чунга-чанга, песенку поем»։ Էն գլխից էլ ուրախ աղջիկ է եղել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ