ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ապարանի Լոռու» մարտահրավերները

«Ապարանի Լոռու» մարտահրավերները
02.05.2013 | 01:52

Ինչպես յուրաքանչյուր բարեպաշտ հայկազուն ես էլ երդվյալ պանրասեր եմ։ Ինձ համար էլ առանց պանրի սեղան նստելը համազոր է, զորօրինակ, խաշ ճաշակելուն առանց օղու։ Կամ էլ էսպես, նստում ես երթուղային, վարորդը սափրված է, սրահը հարդարված, երաժշտությունն էլ` ոչ Թաթա կամ Հաթաթա, այլ Լուսինե։ Մի խոսքով` անհասկանալի և անբովանդակ (ինչպես իմ սիրասուն «Բարսայի» պարտությունն էր գերմանական գլադիատորներից) հանկարծ սկսեց բարձրանալ «Ապարանի Լոռի» բարձրակարգ պանրի գինը։ (Համեմատության համար նշեմ, որ վերոնշյալ պանիրը հայոց պանրաշուկայում նույն դիրքում է, ինչ դիրքում է Կրամնիկը շախմատում, Արցախը տարածաշրջանում կամ էլ թեկուզ Ազատիչը քաղաքականությունում, այսինքն` գրեթե բացարձակ առաջատար է)։ Նախկինում ինքնամոռաց վայելում էի «Ապարանի Լոռին» և ողորմի տալիս արտադրողների ու սեփականատերերի անցավորացը։ Արժեր, հաստատ արժեր, համեղ ու կենարար, այն չափավոր էր գնի մեջ, ընդամենը 2000 դրամ։ Ամենայն հավանականությամբ սույն պանրի հեղինակները միաձուլել էին Լոռվա գունազարդ մեղմությունն ու Ապարանի արմատական «սարթությունը»։ Բայց դե գիտեք, մեր իրականությունում շաբաթը հաճախ է վազանցում ուրբաթին։ «Ապարանի Լոռու» գինը նախ դարձավ 2200 դրամ, ապա նոր բնագիծ նվաճեց` 2300 դրամ։ Բնականաբար, դադարեցրի սույն պանրատեսակի հանդեպ դրսևորվող սերն ու հարգանքս։ Անցա ավանդական ոչխարի պանրին, համով է, սննդարար և քիչ էլ գունեղ։ Ի դեպ, որակյալ ոչխարապանիրը ձեռք եմ բերում 1600 դրամով։ (Ոչխարի պանիրը մի «բացթողում» ունի, ուտելուց հետո հոնքերիդ քիչ գանգրանում են)։

***
Լավ, պանրի գինը վեր է թևում, ինչպես կարապը հայտնի առակում։ Բայց ինչո՞ւ, ապարանյան դալար կանաչի գինն է բարձրացել, թե կաթնատու կովերն են քաղաքականացվել։ Կարծես թե կաթնամթերքի շուկայում այսօր անդորր է, թեկուզ հարաբերական։ ՈՒրեմն ի՞նչն է պատճառը, ի՞նչն է ստիպում հետևողականորեն բարձրացնել ընդունելի սննդամթերքի գինը։ Էս մասին եմ ազատ ժամերիս «փիքր անում»։ Եվ հանգում եմ մի փրկարար մտքի, հայոց անկախ և ժողովրդավարական պետությունը պիտի ունենա պետական պանրագործարան։ Ինչպես նաև պետականորեն պարտադրի հավ ու հավկիթ, դեղորայք ու ծխախոտ, խմիչք և այլն։ Եվ ապահովի իրատեսական մրցակցություն մասնավորի հետ։ Սա է փրկությունը մասնավորի գնային ոտնձգությունների դեմ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Նաև մի բան է ինձ տանջում, արդյո՞ք մեր հրապարակումից հետո նշյալ պանրի գինը կիջնի և կհավասարվի նախկինին։

Դիտվել է՝ 6441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ