ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կարճամետրաժ ֆիլմն ինքնըստինքյան ֆիլմ-էքսպերիմենտ է

Կարճամետրաժ ֆիլմն ինքնըստինքյան ֆիլմ-էքսպերիմենտ է
16.06.2012 | 07:42

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընդամենը 2-րդ անգամ իրականացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին այս տարի մասնակցության շուրջ 700 հայտ է ներկայացվել (անցյալ տարի 136-ն էին): Մրցույթին կմասնակցեն 39 ֆիլմ 24 երկրից: Ծրագրի տևողությունը 11 ժամ է: Մասնավորապես կներկայացվեն Մոհամեդ Ադիբի «Հինգ ֆունտ», Վենտուրա Դուրալի «Ծածուկ ժպիտը», Ռինիո Դրագասակիի «Հայրիկը, Լենինը և Ֆրեդին», Ռոմանի Սաադի «Ցուրտ հունվար» և այլ ֆիլմեր: «Հիմնականում ծրագրին մասնակցում են երիտասարդ ռեժիսորներ: Կարճամետրաժ ֆիլմն ինքնըստինքյան ֆիլմ- էքսպերիմենտ է, համարձակ քայլ, որ բերում է նոր, հետաքրքիր մտածողություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի համակարգող, կինոռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, հավելելով, որ ոչ մի կերպ չի կարող գուշակել՝ ով կհաղթի, բոլոր ֆիլմերն էլ շատ ուժեղ են: Նրա կարծիքով` Ժյուրին դժվար ընտրության առաջ է կանգնելու: Ֆիլմերը ընտրվել են բալային համակարգով` 30 օրվա ընթացքում: Հարցին` շփոթություն չի՞ առաջացնում կարճ ժամանակահատվածում այդչափ ֆիլմերի դիտումը, Արամ Շահբազյան պատասխանեց, որ եթե համեմատում են բալերը և տարբերությունը շատ է լինում, անպայման նորից են նայում ֆիլմը:

Ժյուրիի կազմում են Ալյոնա Շումակովան (Իտալիա), Ալեքսեյ Մեդվեդևը (Ռուսաստան), Տորուն Նյենը (Նորվեգիա):

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ