ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Քո Հոգին արդար hացի էր նստում մեր մեծերի հետ և խոսում ամեն հայի դարդ ու ցավից

Քո Հոգին արդար hացի էր նստում մեր մեծերի հետ և խոսում ամեն հայի դարդ ու ցավից
13.09.2024 | 20:09

Այսօր մեր օրերի տաղանդավոր, վաղամեռիկ բանաստեղծուհի ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆԻ ծննդյան օրն է:

Մարո՛, Դու հեռացար ՔԵԶ հետ տանելով ցավերդ անտանելի:

Դրանք մարմնիդ ցավերն էին:

Հոգուդ ցավերն անդարման մնացին:

Երանի՜ քեզ, Մարո՛ ջան, որ այս դաժան պատերազմն ու նույնքան դաժան պարտությունը չտեսար:

Սիրտդ չէր դիմանա:

Դու ապրել ես ամեն հաղթող զինվորի հետ ու տառապել ամեն զոհված զինվորի համար:

Սիրելի՛ Մարո, քո ազնիվ գեղջկական Ծնունդը ի վերուստ շնորհավոր էր` շնորհներով առատ:

Ծնվեցիր դու hայոց մի չքնաղ գյուղում՝ Կողբում, բայց hոգիդ ու միտքդ սավառնում էին Հայոց աշխարհի բոլոր սար ու անդաստաններում, արդար կռվի ելած զինվորների շարքերում:

Քո Հոգին արդար hացի էր նստում մեր մեծերի հետ և խոսում ամեն հայի դարդ ու ցավից ու էդ դարդ ու ցավից դու քո բաժինն էիր առնում:

Մարմինդ հանգստացավ դաժան ցավերից, բայց բանաստեղծի քո հոգին արթուն է ու անհանգիստ, քանի դեռ աշխարհն անարդար է, սերը վաճառվում է, հայրենիքդ ապահով չէ, հայ մարդը պանդուխտ է, հայ մարդն իր Հայրենիք-պետության մեջ գնահատված չէ, քանի դեռ քո Հայրենիքը մաս-մաս բաշխում են թշնամուն, քանի դեռ.....

Լույս իջնի ազնիվ Հոգուդ, Մարո՛...

Կգա այն օրը, երբ Երկնի Փեշերից ՔԵԶ բարի լուր կգա մեր Հայրենիքի մասին:

ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կանաչների մեջ էլ

Ճամփադ քարոտ եղավ,

Կածան-արահետով դու քայլեցիր մենակ.

Քո կողքին ու քո մեջ՝ Շնորհն աստվածատուր,

Քո կողքին քո սերն էր՝ մի քիչ խռով, մոլոր,

Քո կողքին Երկիրդ էր՝ հազար ցավ ու մահով...

Քո կողքին զինվորդ էր՝ անմահ՝ հաղթանակով ,

Քո կողքին հայ մարդն էր՝ սիրտը մրմուռ ու ցավ ,

Քո կողքին հայ մարդն էր՝ մի սուտ բանից ուրախ,

Քո կողքին ու քո մեջ ՑԱՎՆ էր՝ չդարմանվող..․

Քո կողքին աշխարհն էր՝անմարդակերպ, դաժան...

Իսկ դու բաց ու մաքուր դաժան աշխարհի դեմ,

Իսկ դու ազնիվ , անքեն ու հարեհաս ընկեր,

Ազնիվ ընկերոջդ հարգը լավ իմացող...

Ժամանակդ քիչ էր Աստված բաժին հանել.

Դաժա՞ն էր, թե՞ ժլատ, ինքը թող իմանա...

Ճամփադ թեև քարոտ, բայց կանաչ էր, մաքուր,

ՈՒ քո Գիրք -զավակունք ապրելու են դարեր...

Խոնարհումս ՔԵԶ ու Քո արվեստին, Մարո՛ ջան.....

Քեզ սրտակից՝ Մարի

13․9․2024 թ․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 9047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ