-
06.01.2015|
13:17
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ճրագալույցի պատարագն է։ Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում։ Անուրանալի։ Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգևորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով։ Չի կարելի պատմությունը կեղծել։
-
23.12.2014|
20:29
Մի ամբողջ կյանք չի հերիքում մարդուն՝ հասկանալու,որ ուղեղը տրված չէր ընդամենը գդալը բերանը տանելու համար,այլ ոչ՝ ականջը:
-
22.12.2014|
16:56
Միանգամից ասեմ` ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ռուսաֆոբ:Ես արևմտամետ չեմ և չեմ ատում Արևմուտքը նրա համար, որ շատ տականքությունների հանդեպ ազատամիտ են և հանդուրժող: Ես չեմ ընդունում ատելությունն ու մոլագարության հասնող, ռեակցիոն անհանդուրժողականության ցանկացած դրսևորում:
-
20.12.2014|
16:10
Ազգադավը ինչպե՞ս այրվի ազգի ցավով, երբ տառաճանաչ չէ, երբ համբալը նստած է մեջը՝ ոտքերը լայն բացած: Դիկտատուրան իշխանություն է, որն անմիջականորեն հենվում է բռնության վրա և կաշկանդված չէ ոչ մի օրենքով:
-
20.12.2014|
13:27
«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. «Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպը» որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրաստվում տալ։ «Արմենիա թիվին», «ԱՏՎ»-ն և «Արմնյուզ»-ը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։
-
18.12.2014|
13:11
Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014 թ. երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։
-
16.12.2014|
16:56
Սարսափելի բան է կատարվում՝ մի բան ես գրում, ֆեյսբուքցիների մի խումբ է հայտնվում իր դատափետող արտահայտություններով:
-
15.12.2014|
12:45
Շատերին թվում է ծափահարողները միշտ ճիշտ են, աշխարհն էլ կկործանվի նման ձև` հանդիսատեսի ծափահարությունների ներքո:
-
13.12.2014|
11:47
1998-ի փետրվարյան դեպքերի առնչությամբ, երբ պարզունակ ու ակնհայտ արհեստական հնարքներով փորձ էր արվում զանգվածային հաշվեհարդարի պատրանք ստեղծել, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը ճարահատյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղակի ակնարկելով, որ ինքը չէր զարմանա, եթե վաղն էլ Արա Սահակյանը հայտարարի, թե կրակել են իր աջ ոտքի բութ մատին կամ ճկույթին:
-
10.12.2014|
16:37
Մեր ընկեր միլիցա Խիկարը մի քանի տարի առաջ թոշակի գնաց:
Ոստիկանության փոխգնդապետի ուսադիրները խնամքով ծալեց դրեց ճամպրուկն ու ընտանիքով քոչեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
¼ãƒ»1623262653/1583786520">«Ծովից ծով» Հայաստան խոստացող իշխանավորն ու ծարավ հայը