38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Յա­կուտս­կի հայ­կա­կան կի­րակ­նօ­ր­յա դպ­րո­ցի սա­նե­րը նշե­ցին Ա­մա­նո­րը

Յա­կուտս­կի հայ­կա­կան կի­րակ­նօ­ր­յա դպ­րո­ցի սա­նե­րը նշե­ցին Ա­մա­նո­րը
24.12.2019 | 01:02
Յա­կուտս­կի Սուրբ Կա­րա­պետ ե­կե­ղե­ցում տոն էր. հայ­կա­կան կի­րակ­նօ­րյա դպ­րո­ցի սա­նե­րը գե­ղե­ցիկ տոն էին կազ­մա­կեր­պել ի­րենց ծնող­նե­րի, Սուրբ Կա­րա­պետ ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվ տեր Սիոն քա­հա­նա Հայ­րա­պե­տյա­նի, ու­սու­ցիչ­նե­րի և բո­լոր ներ­կա­նե­րի հա­մար։ Ա­մա­նո­րի նա­խա­շե­մին հաշ­վե­տու այս ե­լույ­թի ըն­թաց­քում դպ­րո­ցի սա­նե­րը ներ­կա­յաց­րին այն, ինչ սո­վո­րել էին ան­ցած ա­միս­նե­րին՝ Նոր տար­վա խոր­հուր­դը, պատ­մու­թյու­նը, ի­րենց բա­րե­մաղ­թանք­նե­րը, ա­պա անգ­լե­րե­նով ա­մե­նա­փոք­րիկ­նե­րը Ձմեռ պա­պի­կին նվիր­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ ար­տա­սա­նե­ցին, իսկ ա­վե­լի մե­ծե­րը ներ­կա­յաց­րին Սուրբ Ծնն­դյան վե­րա­բե­րյալ մի փոք­րիկ ներ­կա­յա­ցում։ Այդ ա­մե­նին տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն ա­վե­լաց­րին շնոր­հա­շատ ե­րե­խա­նե­րի եր­գերն ու պա­րե­րը։ Իսկ վեր­ջում Ձմեռ պապն ու Ձյու­նա­նու­շը նվեր­ներ բա­ժա­նե­ցին ե­րե­խա­նե­րին։
Նշենք, որ ան­ցած մեկ տար­վա ըն­թաց­քում կտ­րուկ ա­ճել է Յա­կուտս­կի կի­րակ­նօ­րյա դպ­րոց այ­ցե­լող ա­շա­կերտ­նե­րի թի­վը։ Շուրջ 40 ե­րե­խա այ­ցե­լում է դպ­րոց, մաս­նակ­ցում հա­յոց լեզ­վի, հայ գրա­կա­նու­թյան, կրո­նի պատ­մու­թյան և անգ­լե­րե­նի դա­սըն­թաց­նե­րի։ Անգ­լե­րե­նը ե­րե­խա­նե­րին դա­սա­վան­դում է ե­րեց­կին Սո­նա Մար­տի­րո­սյա­նը։
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 50507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ