«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի
09.04.2013 | 16:19

Ապրիլի 10-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-11-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում՝ ապրիլի 10-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ