ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ադրբեջանը պահանջել է տարածքները զիջել ապրիլի 23-ին կամ 24-ին

Ադրբեջանը պահանջել է տարածքները զիջել ապրիլի 23-ին կամ 24-ին
20.04.2024 | 18:11

Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար։

Ուշադրություն դարձրեք խորհրդանշական օրերին։ Թուրքի համար դրանք կարևոր են։

Եթե հիշում եք, 2020-ի պատերազմը սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920-ի սեպտեմբերի 27-ին, Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա ու առաջ շարժվեց դեպի Կարս (այն ժամանակ Հայաստանի ճանաչված ինքնիշխան տարածքը ավելի մեծ էր՝ ներառելով Կարսը, Արդահանը, Արարատ սարը և այլն)։

2020-ի նոյեմբերի 9-ին, Նիկոլի հետ պայմանավորվելով մեր պարտության թղթի մասին, Ադրբեջանը շեշտը դրեց իր դրոշի օրվա վրա։

2020-ի նոյեմբերի 25-ին, ստանալով Քարվաճառը, Ադրբեջանը նշեց, որ այդ օրը մեր ազգային հերոս, Քարվաճառը ազատագրող Ավոյի ծննդյան օրն է։

2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի ուղղությամբ՝ պայմանավորված ստանալով Սև լճի տարածքը։ Ճիշտ 27 տարի առաջ՝ 1994-ի մայիսի 12-ին, Ադրբեջանը ստորագրել էր իր պարտության փաստաթուղթը։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց շրջափակված Արցախի վրա և, ստանալով Նիկոլի համաձայնությունը, սեպտեմբերի 21-ին պայմանավորվեց բնիկ հայերի բռնի տեղահանման համար։ Այդ կերպ Հայաստանի անկախության օրը դարձավ Արցախի հայաթափման խորհրհրդանիշ։

2024-ի ապրիլի 19-ին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել զիջել Տավուշի մարզի մի շարք տարածքներ, որոնք ապահովում են առնվազն 10 գյուղի անվտանգությունը և Վրաստանի հետ միջպետական ճանապարհը։

Ըստ կառավարության որոշ աղբյուրների՝ Ադրբեջանը պահանջել է տարածքները իրեն զիջել ապրիլի 23-ին կամ 24-ին։

Իսկ դուք գիտեք, թե ապրիլի 24-ը ինչի խորհրդանիշ է, և ինչ նշանակություն ունի մեր թշնամիների համար։

Կարևոր է առաջիկա 2-3 օրերին կազմակերպել մարդկանց համախմբում և ծրագրային պայքար՝ ձախողելու Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածությունը։ Զորքը իր հերթին պիտի իմանա, որ առաջնագծից հետ քաշվելու դեպքում մի քանի ամիս հետո կռվելու է ավելի վատ դիրքերում՝ տալով մեծ թվով զոհեր։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ