Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց սեփական քաղաքականության սնանկությունը

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց սեփական քաղաքականության սնանկությունը
14.01.2024 | 18:03

Ելույթ ունենալով կուսակիցների առաջ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ ունեցավ, այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի քաղաքականության ամբողջական ձախողման և իր իշխանության կատարյալ սնանկության թեմայով։

1․ Առնվազն 2022թ. հոկտեմբերի 6-ից Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն որդեգրել էր «Արցախը հանձնենք Ադրբեջանին, որ դիմացը Հայաստանի տարածքային ամբողջականություն, խաղաղություն, «կադաստրի թուղթ» ստանանք Ադրբեջանից ու Թուրքիայից» քաղաքականությունը։

Նա զոհեց հազարավորների կյանքը, Ալիևի հետ էթնիկ զտման ենթարկեց արցախահայությանը, գիտակցված հանձնեց Արցախը՝ արդարանալով և հուսալով, որ «Հայաստանը պետք է Արցախի գերին չդառնա, համ էլ՝ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի Արցախը հանձնելուց հետո վերջնական խաղաղություն հաստատել» թեմայով։ Դա ոչ միայն անբարոյական, այլ նաև հակապետական քաղաքականություն էր, բայց մեր հանրության մի փոքր հատվածը լուռ համաձայնություն էր տվել այդ քաղաքականությանը, մտածելով, որ փոքրը զիջելով՝ հնարավոր կլինի փրկել մեծը։

Ալիևի վերջին հայտարարությունները վերջնականապես «ջրեցին» այդպես մտածող մարդկանց հույսերը։

Փաշինյանի արձագանքից ամբողջությամբ հաստատվում է մեր այն պնդումը, որ նա մոլորեցրել է հանրության այդ հատվածին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի ապագան։ Արցախը կուլ տալով՝ Ալիևն աչքը դրել է ամբողջ Հայաստանի վրա։

2. Փաշինյանին հավատացող փոքրամասնության համար էլ է արդեն տեսանելի նրա իշխանության սնանկությունը և ավարտված գործիչ լինելը։ Ափսոս, որ դա տեղի ունեցավ Արցախի կործանման ու հազարավոր զոհերի գնով:

3․ Հայաստանը, որպես անկախ պետություն, կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ։ Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ: Եվ այս ամենը վերջին հինգ տարիներին վարվող աղետալի քաղաքականության հետևանքով:

4. Մեր երկրին, հետևաբար, անհրաժեշտ է նոր առաջնորդություն, անվտանգության ապահովման նոր քաղաքականություն, որպեսզի Հայաստանը մնա քարտեզի վրա, որպեսզի հայ ժողովուրդը կրկին, ինչպես 100 տարի առաջ, չենթարկիվի նոր ցեղասպանության, որպեսզի մենք իսկապես երաշխավորված խաղաղ զարգացում ունենանք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ