Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Պարտության հարցազրույց

Պարտության հարցազրույց
31.10.2023 | 16:11

Խորհրդային տարիներին, հատկապես ստալինյան ժամանակաշրջանում կար աշխատանքի, գործունեության, պարտականության գնահատական։

Ցանկացած պաշտոնատար անձ պատասխանատու էր կուսակցության, պետության, համագումարի որոշումների կատարման համար, հարյուր հազարավոր մարդիկ իրենց ծառայողական պատավորությունները անփույթ, ոչ լրիվ, կամ չկատարման համար ենթարկվում էին հալածանքների։

Հեռացվում էին կուսակցությունից, բնակարանից, աքսորվում էին կենտրոնական քաղաքներից, տասնյակ հազարավոր պետական, տնտեսական գործիչներ բռնադատվում էին կամ գնդակահարվում։

Ինչ վերաբերվում է ռազմական բնագավառին, ապա ցանկացած միջին ծանրության թերացում, պլանների տապալում, առաջադրանքների կատարման խոտան կամ ուշացում հավասարվում էր սաբոտաժի, իսկ մեղավորները մեծամասամբ գնդակահարվում էին ռազմական տրիբունալի կամ հանրահայտ եռյակների հրամաններով։

Ինչու՞ եմ հիշել ոչ այդքան հեռու դրվագները խորհրդային պատմության էջերից:

Որովհետև միայն և միայն բացառիկ կարգապահությունը, հրամանների կատարման անվերապահ բնույթը,և պատիժների խստությունը հնարավոր դարձրին խորհրդային երկրի հաղթանակը գերմանական ֆաշիզմի դեմ։

Քննարկվող հարցը մեր ժամանակների Հայաստան պետության վրա պրոեկցելու դեպքում, հանգում ենք աբսուրդային իրավիճակի։ Փորձենք մի քանի հարցերով ընդամենը հասկանալ մեր պարտությունների պատճառը, պատճառա-հետևանքային կապը։

1.Հնարավո՞ր էր հայրենական պատերազմի ժամանակ շրջապատված խորհրդային զորքերի հրամանատարների դուրսբերումը շրջապատման օղակից գերմանական ուղղաթիռներով կամ օդանավով: Թույլ տվեք նկատել, որ չի եղել նման դեպք և չի գրանցվել նման իրավիճակ պատերազմի ամբողջ ընթացքում։

2.Հնարավո՞ր էր արդյոք, որ շրջապատման կաթսայից մարտերով դուրս եկած զորքերի հրամանատարը նստեր ազատ և մամուլի ներկայացուցիչներին հարցազրույց տար, որտեղ ի թիվս այլ հարցերի պատմեր թշնամու հետ հաղորդակցման կապերի, չօգտագործված ռազմական տեխնիկայի հանձնման մանրամասների մասին: Ընդհակառր, շրջապատումից մարտերով դուրս եկած խորհրդային բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են, աստիճանազրկվել, աքսորվել, դատապարտվել և գնդակահարվել։

3.Հնարավո՞ր էր արդյոք պատկերացնել մի վիճակ, երբ շրջապատված տարածքից դուրս եկած ղեկավարը թույլատրեր որևէ մեկին թշնամու հետ վարել սեպարատ բանակցություններ: Իհարկե, պատերազմի ժամանակ եղել են հանձնվողական տրամադրություններով տոգորված առանձնյակներ, բայց դրանց մեծ մասը տեղում հայտնաբերվել և ոչնչացվել է։

4.Հնարավո՞ր էր պատկերացնել մի իրավիճակ, երբ շրջապատված կաթսայից դուրս եկող խորհրդային սպաները պոկեին իրենց համազգեստի տարբերանշանները և փորձեին քաղաքացիական շորերով փախուստի դիմել պոլիցայների պոստերի մոտով: Իհարկե հնարավոր չէր, ավելին, շատ խորհրդային և գերմանական գեներալներ ամբողջ տարբերանշաններով, ուսադիրներով հանդերձավորված են նույնիսկ գերի հանձնվել, եթե գերի ընկնելը անխուսափելի է դարձել։

5.Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում ԽՍՀՄ զորքերին գերի են ընկել մոտ 540 գերմանական վերմախտի գեներալներ և ադմիրալներ, և դրանցից մոտ 350 անձ կատարել է ինքնասպանություն։

Կա՞ նման մեկ, գեթ մեկ օրինակ ներկա հայկական բանակում, որտեղ ի տարբերություն դրանց, հազարավոր շարքայիններ ընտրել են հերոսաբար կռվելու և զոհվելու ճանապարհը։

Շարքը հարցերի կարելի է շարունակել, սակայն դրանից պետք է հետևություններ անել և գլխավոր հետևությունը երկրի դե յուրե ղեկավարի իրապես գերագույն գլխավոր հրամանատարի ձիրք չունենալն է։

Պետք է գիտակցենք, որ նման գերագույն գլխավոր հրամանատար ունեցող երկիրը դատապարտված է հարատև պարտության և պետականության անխուսափելի կորստի։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ