ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անհավանական արագությամբ սլանում ենք դեպի քանդված կամուրջը

Անհավանական արագությամբ սլանում ենք դեպի քանդված կամուրջը
06.10.2023 | 07:42

Վերջերս մի զրույցի ժամանակ, երբ Հայաստանի կատաստրոֆիկ ընթացքն էինք քննարկում, այն հարցին՝ բա լավ, սրա վերջը ի՞նչ պիտի լինի, ասացի, որ վերջն արդեն տեսանելի է, բայց իմ ուզածն ընդամենը մի կայարան է: Մենք մի արագընթաց գնացք ենք, որը, անհավանական արագությամբ բաց թողնելով բոլոր կայարանները, սլանում է դեպի քանդված կամուրջը: Վերջին կայարանում կանգնելը, քաղաքական շնչառությունը կարգավորելն ու միտքը կենտրոնացնելն է իմ ուզածը, որ կամուրջը նորոգելու ժամանակ ունենանք:

Այդ վերջին կայարանում պետք է կանգնեցնել այս ընթացքը, բայց կա մի մեծ խնդիր՝ Հայաստանում ոչ ոք չի ուզում իշխանություն ՎԵՐՑՆԵԼ, բոլորն ուզում են, որ Փաշինյանն իրենց իշխանություն ՏԱ: Ավելին, հանրահավաքային տրամաբանության մեջ կրիտիկական զանգվածն են տեսնում որպես փոփոխության բանալի, կարծելով, որ միայն գործող իշխանության մեղքերի, սխալների և դավադրությունների ցուցադրության և քննադատման ուժով հենց լեփ լեցուն հրապարակի գլուխների վրայով կարելի է հասնել ՀՀ վարչապետի աշխատասենյակ, այն էլ՝ միանգամից պատշգամբ և ընդունել տրվող իշխանությունը:

Բանալին, իհարկե, ժողովրդի ձեռքում է, բայց այդ բանալին նա չի տալիս նրան (նրանց), ովքեր ուզում են առանց իր հետ աշխատելու, հաշվետու լինելու, համաձայնելու, ապացուցելու, երաշխիք տալու ու, եթե կուզեք, սիրաշահելով տիրանալու բանալուն:

Կրիտիկական զանգվածով իշխանափոխության կայարանները բաց են թողնված, իսկ ցանցային, բազմակենտրոն, բազմավեկտոր, հաշվարկված մարտավարությամբ և, վերջապես, իրական, ինքնազոհ և անկեղծ պատրաստակամությամբ պրոտեստների և իշխանության պարալիզացման հնարավորությունները՝ ոչ: Պրոտեստի ցանցային և ապակենտրոն տարբերակը, որը զուրկ է կետրոնացումից և հիերարխիայից, միշտ ակտուալ է և ավելի քայքայիչ, քան կենտրոնացվածը և հուժկուն՝ առանց սցենարային պատրաստվածության, բազմաթիվ ատրիբուտների, համաձայնեցումների և զարգացման:

Հյուծումն է ուղին, ոչ թե մեծ և անհաջող ռիսկայնությամբ մեկ զարկը: Հյուծումն ու սնանկացումն է ուղին, որը հասցնելու է վերջին ակորդին, որտեղ բանալու տերը արդեն մշակված և պատրաստ կանգնած կլինի վերջին կայարանում, ոչ թե սպասելով կտան իշխանությունը, թե չեն տա, այլ պատրաստակամ կլինի այն վերցնելուն:

Վերջին կայարանի հույսով:

Մինչև չվերցնեք, չի տա:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ