ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հետևողականորեն առաջ են մղվում Վաշինգտոնի և Բրյուսելի «նկուղներում» կայացված պայմանավորվածությունները

Հետևողականորեն առաջ են մղվում Վաշինգտոնի և Բրյուսելի «նկուղներում»  կայացված պայմանավորվածությունները
30.08.2023 | 08:14

Երբ Ադրբեջանն ասում է «ինտեգրացիա», ասում է ոչ թե պահով թելադրված մարտավարությամբ, այլ հետևողականորեն առաջ է մղում վերջին տարվա ընթացքում Վաշինգտոնի և Բրյուսելի «նկուղներում» կայացված պայմանավորվածությունները։ Պայմանավորվածություններ, որոնց ոչ միայն անտեղյակ չեն, այլև իրենց համաձայնությունն են տվել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները։ Բավական է հետ գնալ և վերհիշել նախորդ տարվա հոկտեմբերին կայացած պրահյան հանդիպումից հետո Սալիվանի, Տոյվո Կլաարի, Միշելի, ՀՀ-ում ԵՄ և ԱՄՆ-ի դեսպանների, նույն համատեքստում՝ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հայտարարությունները։

Խնդիրն այլ է. ինչպե՞ս մատուցել դա, որպեսզի, մի կողմից, ընդգծվի իբր անխուսափելիությունը, մյուս կողմից, ընկալվի որպես միանգամայն այլ ուժերի անգործության կամ հանցավոր գործակցության դրսևորում։ Կհիշեք ինչ-որ մեկի ինչ-որ ժամանակ առաջ արված հայտարարությունը, որ եթե առանց պատերազմի զիջեինք, կասեին` դավաճան։ Նույն տրամաբանությունն այստեղ է. եթե ինտեգրվեինք առանց հումանիտար ճգնաժամի, կասեին` …

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ն այս առումով կարելի է նույնական համարել 2020 թ. սեպտեմբերի 27-ին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ