Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Նեմեսիսի վաճառողները

Նեմեսիսի վաճառողները
11.05.2023 | 22:08

Հայոց ցեղասպանությունը կատարողներին, կազմակերպիչներին պատժող հայկական նվիրյալ վրիժառուների ոգեկոչման հուշակոթողը վերջին օրերին դարձավ յուրահատուկ սահմանաբաժան։

Բայց հուշակոթողի շուրջն ընթանում է բավականին հետաքրքիր զարգացում, ընդ որում, բավականին անսպասելի կերպով թեմային սկսեցին առնչվել հայ-թուրքական բարեկամության ջատագովները, հանձին վարչապետ կոչեցյալի, ներկա քաղաքապետ աշխատողը և ՔՊ ագիտատորներից ոմանք։

Ի՞նչ է կատարվում:

ՔՊ խմբակի կողմից հակաթուրքական, հայ դատի պաշտպանության ելույթները չեն կարող չզարմացնել, ընդ որում, օրեր առաջ այդ մարդիկ խոսում էին Մարգարայի կամրջի վերականգնման նախագծի ֆինանսավորման մասին ու հանկարծ նման շրջադարձ։ Ընդ որում, վարչապետ անձը, որը viber ցանցով ՔՊ-կաններին ամեն րոպե անձնական հրահանգավորման պարագայում հայտարարում է,որ ինքը տեղյակ չի եղել հուշակոթողի կառուցման թույլատվությունից, իսկ անհայտ, ոչնչով աչքի չընկած, միայն գորշագույն աշխատանքով աչքի ընկած նախկին քաղաքապետ բոյով տղան, հայտարարում է, թե դա իր գործն է, անձնական որոշումը։

Եվ դա հայտարարում է մեկը, ով իր տեղակալի մոտ պետ էր աշխատում։

Իսկ ի՞նչ է թաքնված այս ամենի տակ:

Փորձենք պատասխանել և դրա համար նորից օգտագործենք Լենինյան հարցը` ու՞մ է սա ձեռնատու:

1. Այս ամբողջ իրարանցումը ձեռնատու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին: Եվ այդ ֆոնին բավականին ուշագրավ դեր է խաղում ՀՀ առաջին պաշտոնյան։

2. Հուշակոթողի բացմանն արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որը բացառիկ ոչ դիվանագիտական ձեակերպումներով Հայաստանի հանրապետությունից պահանջեց ապամոնտաժել հուշակոթողը, իսկ չկատարելու դեպքում սպառնաց ավելի կոշտ միջոցներ կիրառել։

3. Անկասկած է,որ ուռճացվող սկանդալը Թուրքիայի ընտրություններից առաջ լուրջ խթան կդառնա Էրդողանի ազգայնական կողմնակիցների համար:

Ինչը, ի դեպ, վերջինիս վերընտրմանն օժանդակող լուրջ խթան կդառնա։

4. Հուշակոթողի շուրջ սկանդալը անուղղակի ձեռնատու է Ադրբեջանին։ Փաստացի ստեղծվում է պատրանք, թե ՀՀ միանձնյա ղեկավարն ազնիվ չէ բանակցությունների մասով և խոսելով հայ թուրքական կարգավորումից, միևնույն ժամանակ գաղտագողի, ծածուկ արտոնում է հակաթուրք կոթողի շինարարությունը։ Դրանով իսկ Ադրբեջանը միջնորդների մոտ ստեղծում է անվստահելի, խաբեբա, խոսքը չպահող բանակցողի կերպար, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ՀՀ-ին մեղադրել բանակցությունների տապալման մեջ։

5. Պակաս խորհրդավոր չէ ՀՀ կառավարող խմբակի առանձին անդամների և դրա ղեկավարի միջև իբրև թէ առաջացած անհամաձայնությունը։Դա ունի իր բավարար կիրառական բացատրությունը։ ՀՀ ղեկավար խմբակի առաջնորդը որոշել է, ըստ երևույթին, ազգայնական ուժերին զրկել հանրային հետզհետե աճող աջակցությունից և համարել է, որ կարող է նաև ազգայնականություն բեմադրել նախկին, ներկա, ապագա քաղաքապետերի անձերով։

6. Կա նաև ավելի հեռու գնացող հաշվարկ։ ՀՀ կառավարող խմբակը պատրաստվում է մոտակա շաբաթներին ստորագրել դավաճանական խայտառակ ստորացուցիչ փաստաթուղթ և դրա դեմ հանրային հնարավոր բողոքի չեզոքացման նպատակով որոշվել է կտրուկ վատացնել հարաբերությունները ռազմական տեսանկյունից հզոր Թուրքիայի հետ, որպեսզի թուրքական կողմից արդեն իսկ հնչած սպառնալիքները քաղաքական գործընթացից հեռու պահեն պատերազմից սարսափած հայ մարդկանց։

Որպես վերջաբան։

Նեմեսիսի հուշակոթողը երկրորդ Ծիծեռնակաբերդն է և դրա լինել-չլինելու, ապամոնտաժվելու, կամ հարատև վեր խոյանալու խնդիրը մեր ինքնության պաշտպանության օրգանական բաղադրիչն է։ Պարտությունը սկսվում է հիշողության կորստից կամ նրա վաճառքից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ