Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Պետք է դիմանալ, աշխատել և չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը

Պետք է դիմանալ, աշխատել և չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը
04.01.2023 | 08:27

Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականը աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։

Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թվականները. այո, դա չափազանց շատ է և՛ մեկ ժողովրդի, և՛ մի սերնդի համար։

Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պետք է կրենք։ Կրիտիկական ժամանակաշրջանների թվում կան նաև այնպիսիք, որոնք կարելի է որակել որպես կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատվածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923, 1985-1991 թվականները: 2022 թվականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքվածք է արձանագրվել, որն ազդում է նաև տարածաշրջանային գործընթացների վրա, ուստի 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։

Բայց այստեղ պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքվածը պարտադիր չէ, որ դրսևորվի աղետներով, այն կարող է լինել նաև աղետների կանխարգելման շրջան։ Պետք է հասկանանք նաև, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները հղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրավերներով, այլև մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարավորություններով։ Պարզապես պետք է դիմանալ, քրտնաջան աշխատել և երբեք չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը:

Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 17419

Մեկնաբանություններ