«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կանցնենք բազմաստիճան կենսաթոշակային համակարգի

Կանցնենք բազմաստիճան կենսաթոշակային համակարգի
13.10.2013 | 14:36

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից Հայաստանում գործելու է կուտակային կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր է 1974 թվական հունվարի 1-ից ծնված քաղաքացիների համար։
Իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի Հայաստանյան մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա, որը, ըստ էության, լրացվել է երկու նոր՝ պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով: Այն բաղկացած է լինելու հետևյալ 4 բաղադրիչներից.
0 բաղադրիչ` սոցիալական կենսաթոշակ. այն սոցիալական կենսաթոշակներ կտրամադրի անձանց, ովքեր բոլորել են 65 տարեկանը և ունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ: Այս բաղադրիչի նպատակն է կանխել աղքատությունը կենսաթոշակային տարիքում:
1 բաղադրիչ` աշխատանքային կենսաթոշակ. այն կշարունակի տրամադրել աշխատանքային կենսաթոշակներ ներկա կենսաթոշակառուներին, ինչպես նաև ապագա այն կենսաթոշակառուներին, ովքեր 2014թ. հունվարի 1-ին դրությամբ բոլորած կլինեն 40 տարին: Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներին այս բաղադրիչից կտրամադրվի միայն բազային կենսաթոշակ: Այս բաղադրիչը կենսաթոշակ կտրամադրի այն անձանց, ովքեր ունեն 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ:
2 բաղադրիչ` պարտադիր կուտակային կենսաթոշակ. այն կտրամադրի պարտադիր կուտակային կենսաթոշակ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներ` 16-40 տարեկաններ), ինչպես նաև 40-ից բարձր տարիքի անձանց, ովքեր կամավոր միացել են պարտադիր կուտակային բաղադրիչին և կատարել են պարտադիր կուտակային վճարներ:
3 բաղադրիչ` կամավոր կուտակային բաղադրիչ. այն կտրամադրի կամավոր կուտակային կենսաթոշակ` առանց տարիքային սահմանափակման, այն անձանց ովքեր կատարել են կամավոր կուտակային վճարներ:
2011թ. հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարի 1-ից:
Բարեփոխված բազմաստիճան կենսաթոշակային համակարգում անձի ստացած եկամուտների, դրանից բխող վճարումների և կենսաթոշակի չափի միջև կապն ապահովվելու է պարտադիր կուտակային` 2-րդ բաղադրիչի ներդրմամբ:

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ