Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Խոզի բուդն ու «Բայրաքթարը»

Խոզի բուդն ու «Բայրաքթարը»
09.09.2024 | 16:28

Ազգի ցուցիչը գրքով հետքրքրվողների քանակն է, տոկոսն է։

Օրինաչափ է մեր վիճակը, եթե մոլերի քանակը գրադարանների քանակից շատ է։

Կա նվազագույնը 10 հատ 24/7 սուպերմարկետ, գոնե մեկ 24/7 գրադարան չկա, նույնիսկ ԲՈՒՀ-երին կից։

Տեսանյութերով շփվում ենք հասարակության հետ.

Դաշնակ պատգամավորին իր տեղն ես ցույց տալիս` 10 000 մարդ դիտում ու մեկնաբանում է, բայց լավ գիրք ես խորհուրդ տալիս 2 օրում 500 մարդ չկա դիտող։

Այն ինչ մեր պետության ու մեզ հետ տեղի է ունենում, դա օրինաչափ է։

Դու չես կարող շանը շան հետ խաչասերել ու ծնվի արջ, չի լինում նման բան, ինչպես նաև գիրք կարդալու փոխարեն խոզի բուդ ուտող ազգը չի կարող «Բայրաքթարի» դեմ հակամիջոց ստեղծել։

Շնորհավոր նոր տարիներդ։

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ