Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Լեգիտիմությունը իշխողների և իշխյալների միջև փոխհամաձայնությունն է

Լեգիտիմությունը իշխողների և իշխյալների միջև փոխհամաձայնությունն է
10.05.2024 | 19:29

Իշխանության լեգիտիմությունը (օրինակարգություն) որոշվում է ոչ թե սոսկ ժողովրդի քվեն ստանալու հանգամանքով, այլ ստացած քվեն փաստացի գործադրելու որակով։ Լեգիտիմությունը իշխողների և իշխյալների միջև փոխհամաձայնությունն է, երբ առաջինները կատարում են երկրորդների կամքը, նրանց տված խոստումները, իսկ երկրորդները համաձայնում են առաջինների կայացրած որոշումներին և կամովին ենթարկվում դրանց։ Սա է, որ այժմ չկա՛։ ՔՊ-ն այլևս լեգիտիմ իշխանություն չէ, որքան էլ ՔՊ-ականները հակառակը պնդեն: Իրեն հարգող քաղաքական կուսակցությունը կամովին կհեռանար ասպարեզից, ոչ թե կկառչեր աթոռներից։ Ինչքան ուշ հեռանան, այնքան վատ: Վատ՝ բոլորիս համար․

Վալերի Միրզոյան

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ