Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած, այսպես կոչված, անկլավները

Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած, այսպես կոչված,  անկլավները
13.03.2024 | 16:22

2021 թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից։ Շուռնուխցիների համար անսպասելի է եղել թշնամու հայտնվելը։ Մարդիկ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, մտքներով էլ չէր անցնում, որ հաջորդ պահին կարող են անտուն և անհայրենիք մնալ։

Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ Հայաստանում դրա մասին ոչ ոք չգիտեր՝ բացառությամբ դավաճան իշխանությունների, որոնք փաստացի հայրենիքի այդ հատվածը՝ բնակիչներով հանդերձ, հանձնեցին թշնամուն։ Լավ է՝ մարդիկ գոնե կարողացան դուրս գալ բնակավայրի՝ թշնամուն փոխանցված հատվածից։

Վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում։ Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները։ Նա ուղիղ եթերում է արել դա՝ հայտարարելով, թե ՀՀ տարածքում նման բնակավայրեր չկան։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ զինված ուժերն էլ են արդեն հեռացված սահմանից։ Հետևաբար վտանգի տակ է ոչ միայն մեր Հայրենիքի այդ հատվածը, այլև այնտեղ բնակվող մեր բազում հայրենակիցները։ Իսկ եթե զորքն այնուամենայնիվ դեռ կանգնած է սահմանում, ուրեմն վտանգված են նաև զինվորականները։ Որովհետև առաջ գալով՝ թշնամին հղվելու է հենց Նիկոլի խոսքերին՝ ասելով, թե ի՞նչ գործ ունեն հայ զինվորներն Ադրբեջանի տարածքում։ Չէ՞ որ Նիկոլն արդեն հայտարարել է, որ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ