ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սարսանգի ջրամբարն ու ադրբեջանցիները․ ի՞նչ է եղել իրականում. Նաիրի Հոխիկյան

Սարսանգի ջրամբարն ու ադրբեջանցիները․ ի՞նչ է եղել իրականում. Նաիրի Հոխիկյան
25.08.2022 | 07:32

Օգոստոսի 23-ի գիշերը հայկական հանրությունը հերթական տեղեկատվական ցնցումն ապրեց Ադրբեջանի տարածած տեղեկությունից։


Թշնամի երկրի ԶԼՄ-ները տարածել էին, թե Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության ներկայացուցիչները այցելել են Արցախի Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբար և զննել այն։ Ադրբեջանական տեղեկատվության մեջ, իհարկե, տեղ էին գտել «վերահսկողություն», «Ղարաբաղի տնտեսական շրջան» և նման հակահայկական մտքեր, որոնք բառացի վերցրել ու տարածել էին հայկական մի շարք լրատվամիջոցներ։ Սա մեր մեդիադաշտում լուրջ անգրագիտության խնդիրն է։ Բայց անդրադառնանք բովանդակությանը։


Իրականում Արցախի ջրային ռեսուրսները հիմնականում գոյանում են 2020-ից հետո թշնամու հսկողության տակ անցած հատվածից՝ Քարվաճառից։ Այնտեղ պարբերաբար այցելում են հայ մասնագետներ, ստուգումներ ու նորոգումներ անում Թարթառ, Խաչեն և այլ խոշոր գետերի, ջրահավաք ավազանների վրա, մաքրում Ստեփանակերտ և այլ բնակավայրեր հասնող խողովակները։ Դա չի լուսաբանվում ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից։ Մեր բացթողումն է։
Սարսանգի ջրամբարից ջուր մշտապես մատակարարվել ու հիմա էլ մատակարարվում է ոչ միայն Արցախին, այլև Թարթառ գետով՝ նաև Ադրբեջանին։ Ու քանի որ Սարսանգը ջուր է տալիս Ադրբեջանին, ըստ պայմանավորվածության, նույնկերպ, ինչպես հայ մասնագետներն են ստուգում մեզ հասնող ջրային ռեսուրսների վիճակը, այնպես էլ ադրբեջանցի մասնագետները ստուգում են իրենց հասնող ջրային ռեսուրսների վիճակը։ Սա է ամբողջ իրականությունը։


Այլ հարց է, որ հայկական կողմը չի նկարում ու տարածում հայ մասնագետների այցերը, իսկ ադրբեջանական կողմը մեկ նման առիթն օգտագործում է իր իսկ քարոզչության համար։
Սիրելի Արցախցիներ, խուճապի մի մատնվեք ադրբեջանցիների այցից։ Նրանք եկել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Բացի այդ, դա խաղաղ պայմաններում նորմալ վիճակ է։ Նրանք հիմա մեզնից լուրջ կախում ունեն Սարսանգի առումով։ Սարսանգն էլ երբևէ չի տրվելու Ադրբեջանին։ Մի հավատացեք նման լուրերի։

Դիտվել է՝ 8737

Մեկնաբանություններ