ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Եկամուտների համամասնությամբ գանձումը բարդ, բայց արդարացի հանգուցալուծում կլիներ

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Եկամուտների համամասնությամբ գանձումը բարդ, բայց արդարացի հանգուցալուծում կլիներ
15.11.2016 | 21:28

Ոմանք այնպիսի արհեստական ջանասիրությամբ ու անմիտ կոպտությամբ են «պաշտպանում» շրջանառության մեջ դրված զինվորի սոցիալական աջակցության ծրագիրը, որ ակամա կարող ես կասկածել դրա արդյունավետության հարցում: Հարգելիներս, մեծամասնությունը, իմ կարծիքով, ողջունելի է համարում ուժերի միավորմամբ զինվորի սոցիալական խնդիրների լուծումը, սակայն անընդունելի է համարում եղանակներն ու իրատեսական վերահսկողության համակարգի բացակայությունը: Դրանց մեջ մարդիկ կան, որոնց զավակներն այս պահին սահման են պահում, ուստի իրենք արտահայտվելու բարոյական իրավունք հաստատ ունեն: Ինքս, համամիտ եմ գաղափարի հետ, ակնկալում եմ, որ մոտ ապագայում այն կդառնա Հայ մարդուն վեհ գաղափարների շուրջ գործնական հարթության վրա միավորելու նախադեպ, ինչը հրաշալի ստացվում է հրեաների մոտ: Սակայն պետք է հասկանալ, վերջապես, որ ցածր աշխատավարձ ստացողի համար դա խնդիր է, իսկ եկամուտների համամասնությամբ գանձումը բարդ, բայց արդարացի հանգուցալուծում կլիներ: Վերջապես պարզությունը միշտ չէ, որ հաջողություն է երաշխավորում:

Ինչո՞ւ եք պնդում, թե իբր կամավոր չեն մուծում (սա ըստ ԿԲ-ի ներկայացուցչի, որը նաև իմ լավ ընկերն է), իսկ գուցե կամավոր մուծումները լավ չե՞ն կազմակերպվում (օրինակ ԵՊՀ-ում դասախոսներն ու ասպիրատները 20-40 հազարական դրամ են հավաքել), գուցե վիճակախաղ կազմակերպվեր բացառապես այդ և, ընդհանրապես՝ հաշմանդամներին աջակցելու նպատակով և, վերջապես փակվեին «Ընտանեկան զառեր»-ը: Հավելեմ, որ սա իր տեսակի մեջ, թերևս, առաջին նախաձեռնությունն է, և պատասխանատուները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այն չձախողվի:

Դիտվել է՝ 6775

Մեկնաբանություններ