ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասում են...

Ասում են...
22.08.2008 | 00:00

....թե 1999-ին, երբ Վազգեն Սարգսյանի կառավարության օրոք առաջին անգամ տարանջատվեցին հարկային ու մաքսային մարմինները, հիմնավորումն այս «մոնստր» կառույցի ֆինանսական գերհղփացումը «ռամկաների» մեջ դնելն էր: 2001-ին, երբ «կիսման» գործընթացն իր ավարտին հասավ, հարկային և մաքսային գերատեսչություններում աշխատանքի տեղավորվեցին մինչ այդ անգործ մնացած բարձրաստիճան շատ չինովնիկներ, և արանքից հանվեց «աբիժնիկների» հարցը: Ասում են նաև, թե օրերս հարկային և մաքսային մարմինների վերամիավորումից և մաքսայինի նախկին շեֆ Գագիկ Խաչատրյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ կարգելուց հետո, նորաստեղծ կոմիտեի հարկային բլոկը, ամենայն հավանականությամբ, կկոորդինացնի վարչապետի «մարդ» համարվող Ահարոն Չիլինգարյանը, իսկ մաքսային բլոկը` Խաչատրյանի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանը: Ինչ վերաբերում է հարկային պետական կոմիտեի նախկին շեֆ Վահրամ Բարսեղյանին, ապա նրա մասին էլ են ինչ-որ բան ասում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի նախագահի նստավայր՝ որպես Սերժ Սարգսյանի խորհրդական կամ առաջին օգնական, թեև նախագահը երեկ խիստ դժգոհություն է հայտնել նրա ղեկավարած կառույցի մասնագիտական և մարդկային որակներից։ Երևում է՝ սա հենց այն դեպքն է, երբ «մի ձեռքով դեղում են, մյուս ձեռքով՝ եղում»։

Դիտվել է՝ 3408

Մեկնաբանություններ