ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Թռիչք» անդունդի վրայով

«Թռիչք» անդունդի վրայով
29.08.2008 | 00:00

Օրերս Ռոբերտ Քոչարյանը փակ-գաղտնի հանդիպման ընթացքում նույնքան «սեպարատ» զրույց է ունեցել դաշնակցության ղեկավար ընկերների հետ։ Այս մասին տեղեկացնում են իշխանական վերնախավին մերձ աղբյուրները` չմանրամասնելով, թե ինչ թեմաների շուրջ է պտտվել խոսակցությունը, սակայն ընդգծելով, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Հյուսիսային պողոտայում «բարձր մակարդակով» գլուխ բերվեց «Պաստառների ջարդ» կայծակ-օպերացիան։ Թե ինչ կապ կարող է ունենալ սրա հետ ՀՅԴ-ն, հիշյալ աղբյուրները լռում են, ընդսմին բարձրաձայնելով, որ տեղի ունեցածը միանշանակ ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին։ Զուգահեռաբար լուրեր են շրջանառվում, թե Քոչարյանը պարբերաբար գաղտնի հանդիպումների է հրավիրում տարբեր «կալիբրի» քաղաքական գործիչների՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը մի շարք խնդիրների առնչությամբ։ Ոմանք ընդառաջ են գնում նախկին նախագահին, ոմանք՝ խուսանավում, երրորդներն էլ քաղաքավարությամբ հետ-հետ են գնում ու փակում դուռն իրենց հետևից։ Այնպիսի տպավորություն է, թե «կովկասյան վագրը» անդունդի վրայով անսպասելի ցատկի է նախապատրաստվում: Այլ հարց է՝ կհաջողվի՞ ցատկել, թե՞, այնուամենայնիվ, վերջն անդունդի հատակում է՝ սրանից բխող բոլոր կանխատեսելի ջախջախումներով։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3542

Մեկնաբանություններ