ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Այս փաստը մեզ կարող էր չանհանգստացնել, եթե…

Այս փաստը մեզ կարող էր չանհանգստացնել, եթե…
22.06.2024 | 08:51

Կանադան «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի անունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Այս փաստը մեզ կարող էր չանհանգստացնել, եթե չլինեին երկու կարևոր հանգամանքներ՝ Իրանը մեր հարևան երկիրն է, որի դիրքորոշումները ռեգիոնալ հարցերում այս պահին համընկնում եմ մեր շահերի հետ և երկրորդ՝ Հայաստանում գործող ԵՄ առաքելության կազմում ներկայացված է նաև Կանադան՝ թեև եվրոպական կառույցի անդամ չէ: Հատկապես երկրորդ փաստը խիստ վտանգավոր է, որովհետև ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի մոտեցումները կարող են լեգիտիմացվել Թեհրանում:

Ողջամիտ կլիներ, որ հայ- կանադական կոնստրուկտիվ դիալոգի արդյունքում Կանադայի ներկայացուցիչը հետ կանչվեր ԵՄ առաքելությունից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ