ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դարձյալ հրաշքներ

Դարձյալ հրաշքներ
20.06.2024 | 00:53

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 20

Սպասի՛ր, որ լսես Իմ կամքը և ապա կատարի՛ր այն: Ամեն գնով հնազանդվի՛ր:

Մի՛ վախենա: Ես պաշտպանության պարիսպ եմ քո շուրջը: ՈՒնեցի՛ր այս գիտակցությունը: Սա տեսնել հավատի աչքերով, նշանակում է՝ պատճառ դառնալ, որ այն հայտնվի նյութական ոլորտում:

Հիշի՛ր, որ Ես ցանկանում եմ հրաշքներ գործել, ինչպես գործել եմ, երբ երկրի վրա էի, սակայն երկու պարագայում էլ պայմանները նույնն են: Ես մի շարք հրաշքներ չեմ կարողացել գործել լոկ անհավատության պատճառով:

ՈՒստի միայն ի պատասխան քո հավատի Ես կարող եմ հրաշքներ գործել:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ