ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մինսկի խումբ… բիզիմդիր

Մինսկի խումբ… բիզիմդիր
07.06.2024 | 14:03

Հարգելի քաղաքացիներ ժամեր առաջ իլխամ հուշարձանիչը հերթական քաղաքական ապտակն է իջեցրել ՀՀ կառավարող խունտայի երեսին։

Բա թե` հորդորում եմ Հայաստանին Ադրբեջանի հետ միասին դիմել ԵԱՀԿ, որպեսզի դադարեցվի Մինսկի խմբի աշխատանքը։

Առանց դրա էլ այդ խմբի աշխատանքը կասեցված էր, որովհետև ՌԴ-ին վռնդել են ԵԱՀԿ -ից, ԱՄՆ-ը և Ֆրանսիան էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյանտի ստորագրած թղթերից հետո լրիվ մոռացել են այդ երբեմնի կարևոր միջազգային խմբի մասին։

Նույն հաջողությամբ իլխամը կարող էր հորդորել, որպեսզի ՀՀ ՔՊ խունտան ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջի Սայաթ-Նովային ճանաչել էթնիկ ադրբեջանցի ևքանդել կոնսերվատորիայի բակում տեղակայված արձանը։

Ինչու՞ է դա արվում:

Տավուշի գյուղերից հետո ակնհայտորեն առաջ էր գալու Արծվաշենի վերադարձի հարցը։ Իլխամը մեկ խոսքով ջրեց Արծվաշենի թեման։ Այսինքն Տավուշի գյուղերը իզուր տրվեցին և հերթական հանձնոցին եղավ ոչնչի դիմաց։

Եթե վաղը առավոտյան Սայաթ-Նովայի արձանը ջրազրկվի և շինարարական փալասներով փակվի, իմացեք, որ տրված է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ