«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Քաղաքական գործչի որոշ տաքգլուխ կիսաֆաբրիկատներ կփորձեն ապակայունացնել իրավիճակը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Քաղաքական գործչի որոշ տաքգլուխ կիսաֆաբրիկատներ կփորձեն ապակայունացնել իրավիճակը
16.01.2016 | 20:46

Հայտնի զինյալ խմբի վնասազերծումը, դրանց օժանդակողների, դրանց հետ համագործակցողների թվաքանակի աճը, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հայտարարությունները զինված պաշտպանության, զենքի միջոցով, հեղափոխական ճանապարհով պայքարելու կոչերը լուրջ մտահոգություն են առաջացնում: Ինձ թվում է, քիչ թե շատ խելացի, ողջախոհ, խոհեմ մարդը պատկերացնում է դրա հետևանքները պետության, ժողովրդի և տարածաշրջանում, նրան հարող տարածքներում լարված, պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում:

Առաջիկա՝ հերթական խորհրդարանական ընտրությունների հետ կապված, այդ ցանկությունները և տրամադրվածությունը կարող է ավելի սրվել, քանի որ քաղաքական գործչի որոշ տաքգլուխ կիսաֆաբրիկատներ կփորձեն ապակայունացնել իրավիճակը և քաղաքական պայքարը փոխարինել զինված ապստամբության, հեղափոխական կոչերով:
Իշխող քաղաքական ուժը, մյուս հեղինակություն վայելող, քաղաքական խոհեմության պայքարի ոճը, ճանապարհն ընտրած քաղաքական ուժերը ևս պետք է ամեն ինչ անեն լարվածությունը թուլացնելու և հասարակական համերաշխության, քաղաքական իրական պայքարի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ:
Հարցը մտահոգիչ է, և պետք է այդ ուղղությամբ լուրջ մտածեն թե՛ իշխանությունները, թե՛ ողջախոհ քաղաքական ուժերն ու քաղաքացիական պայքարի ակտիվիստները, շարժումները:

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ