ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գյումրու տեխնոպարկում տեղակայված են ամերիկյան, ֆրանսիական, թայվանական, տեղական կապիտալով կազմակերպություններ

Գյումրու տեխնոպարկում տեղակայված են ամերիկյան, ֆրանսիական, թայվանական, տեղական կապիտալով կազմակերպություններ
14.05.2014 | 15:34

«Գյումրու տեխնոպարկը սկսել է գործել հունվարից։ Պաշտոնական բացումը կլինի մայիսի վերջին։ Գյումրու տեխնոպարկը չի փակվի»,- այդ մասին մեզ տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ կառավարության նիստի օրակարգում ներառվել է «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու նախագիծը։

Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ ընդամենն անվանումների համընկնում է, և լուծարվող ընկերությունը բովանդակային ու իրավաբանական ոչ մի առնչություն չունի Գյումրու հայտնի տեխնոպարկի հետ, որը կյանքի է կոչվում ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի ներդրումների հիման վրա։
Պարոն Ենգիբարյանը նաև ընդգծեց, որ տեխնոպարկում արդեն իսկ տեղակայված են կազմակերպություններ՝ ամերիկյան, ֆրանսիական, թայվանական, տեղական կապիտալով։ Գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, ճարտարագիտության լաբորատորիաներ։ Առաջիկա ամսում նախատեսվում է նաև բացել մաքուր էներգիայի լաբորատորիա։ «Այստեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ մեկ ամիս առաջ Գյումրուն նվիրված ներդրումային համաժողով տեղի ունեցավ, առաջիկա օրերին կլինի Եվրամիության կողմից կազմակերպվող ֆորում, կանցկացվի նորաստեղծ կազմակերպությունների աջակցման համաժողով։ Մի խոսքով, նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականացվում են, բավականին մեծ հետաքրքրություն կա թե՜ գյումրեցիների, թե՜ ներդրողների կողմից»,- ասաց Բագրատ Եիգիբարյանը։
Նա նշեց նաև, որ տեխնոպարկի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են սկսել նաև Վանաձորում։ Բովանդակային մասն ավարտվել է, սկսվում են շինարարական աշխատանքները։ Ծրագրեր կան Արցախում նույնպես նման ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու ուղղությամբ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ