ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որոնեք ձեր հաջողությունը օձի տարում

Որոնեք ձեր հաջողությունը օձի տարում
03.01.2013 | 14:28

2013-ը Սև օձի տարի է: Բայց մի կարծեք, որ օձը կարող է միայն խայթել և նրա թույնը մահացու է: Օձը խայթում է, երբ հարձակվում են իր վրա, իսկ նրա թույնը բուժիչ է համապատասխան կիրառման դեպքում: Բայց օձը չի սիրում կեղծ ակտիվություն և հաջողություն խոստանում է մտավոր ու ստեղծագործական աշխատանքով զբաղվողներին: Օձը չի սիրում շռայլ ծախսեր, բայց շռայլ է իսկական զգացմունքների դեպքում:

Եթե դուք Խոյ եք, ձեր հաջող օրերն են 3,4,12, կարմիր ու դեղին գույները, կորալն ու ադամանդը ձեր քարերն են: Ձեզ այս տարի հովանավորում են Յուպիտերն ու Ուրանը, որոնք ավելի կխորացնեն ձեր խորաթափանցությունը, սակայն կամքի մեծ ուժ կպահանջեն, մտածված գործողություներ և ողջախոհություն: Տարին ձեզ նոր ուղևորություններ է խոստանում, սիրային հարաբերություններում մի քիչ զսպեք ձեր հպարտությունը:
Եթե դուք Ցուլ եք, ձեզ հաջողություն բերող օրերն են 2,6,7,9, սպիտակ ու կանաչ գույները, ձեր քարերեն են ադամանդն ու նռնաքարը: Նախապատրաստվեք շրջադարձային փոփոխությունների, ձեզ այս տարի սպասում են ծանոթություններ, որոնք կարող են երկար շարունակվել: Թեթև տարեք անհաջողությունները, առավել ուշադիր եղեք ձեր մտերիմների նկատմամբ:
Եթե դուք Երկվորյակ եք, ձեր հաջող օրերն են 2,3,5,6, սպիտակ ու դեղին գույները, զմրուխտը, օնիքսն ու շափյուղան ձեր քարերն են: Ձեզ սպասում են արմատական փոփոխություններ, չի բացառվում, որ դուք հրաժեշտ տաք ձեր սովոր կենսակերպին ու բոլորովին այլ ապագա ունենաք, քան կանխատեսել եք: Անվստահ մի եղեք, դադարեք երկմտել, վճռական գործեք, ոմանք գուցե զարմանան, բայց ձեր ինտուիցիան կհուշի ճիշտ քայլեր:
Եթե դուք Խեցգետին եք, ձեզ հաջողություն բերող օրերն են 1,2,4, ձեր գույներն են կարմիրն ու նարնջագույնը, մարգարիտն ու լուսնաքարը ձեր հաջողության քարերն են: Մի քիչ էլ ջանացեք, եթե ուզում եք փոփոխություններ լինեն, ձեր արկածներն ու շրջադարձերը մի քանի խաչմերուկ այն կողմ են, մի ալարեք հասնել այնտեղ: Ձեզ կարող են ոսկե սարեր խոստանալ, միևնույն է, ամեն ինչ ինքներդ եք անելու:
Եթե դուք Առյուծ եք, ձեր օրերն են 1,2,3,9, նարնջագույնը, կարմիրը, դեղինը ձեր գույներն են, ադամանդն ու սուտակը` ձեր քարերը: Օձը ձեզ հիանալի տարի է խոստանում, բայց դուք պետք է ռիսկի դիմեք ու բոլոր խնդիրները լուծելիս խելամտության հետ խելահեղություն խառնեք: Շանսերը շատ են լինելու, չկորցնեք: Ձեզ շատերը կձգտեն խորհուրդներ տալ, շատերը կորոնեն ձեր մտերմությունը, վստահեք միայն ձեր ներքին ձայնին, իսկ եթե ներքին ձայնը լռում է, ոչ մեկին մի վստահեք:
Եթե դուք Կույս եք, մի վհատվեք, 1,4,8 ձեր հաջողության թվերն են, մանուշակագույնն ու կանաչը ձեր գույներն են, ադամանդը, զմրուխտը, մարգարիտը` ձեր քարերը: Դժվար տարի է, կազմեք ձեր ծրագրերը և քայլեք դեպի նպատակակետ, գուցե հասնեք: Համառեք անգամ տհաճ իրավիճակներից հաճույք ստանալ: Փորձեք կենտրոնանալ կարևոր խնդիրների վրա և ամեն տեղ մի նետվեք: Ձեզ սպասում է ուշադրության կենտրոն լինելու փորձությունը, չտրվեք գայթակղությանը, վերադարձեք ձեր սիրելիների մոտ:
Եթե դուք Կշեռք եք, ձեր հաջող օրերն են 3,5,6,8, շագանակագույն ու երկանագույնը ձեր գույներն են, ադամանդը, նռնաքարը, փիրուզը` ձեր քարերը: Դուք նորից երկընտրանքի մեջ եք ու նորից հավասարակշռություն եք որոնում: Դադարեցրեք, գտեք հենման կետ ու կանգ առեք: Ձեր ապագան կախված է հենց այդ կետից` եթե չսխալվեք, օձը ձեզ հաջողություն է խոստանում: Ձեր պատիվն ու իրավունքները թույլ չտաք ոտնահարել: Մինչև տարեկես ձեզ սպասում են փորձություններ, ամռանը Յուպիտերը ձեզ պաշտպանություն կբերի:
Եթե դուք Կարիճ եք, ձեր հաջող օրերն են 9,18, 27, նարնջագույնը, կարմիրն ու կապույտը ձեր գույներն են, մարգարիտը, շափյուղան, նռնաքարը` ձեր քարերը: Ձեզ սպասում են բազում բացահայտումներ, հնարավոր են հաճելի ծանոթություններ, փոփոխություններ: Չի բացառվում, որ փոխեք բնակության վայրը: Եթե երազանք ունեք, կատարվելու է, իսկ տարեվերջին շրջադարձային փոփոխություն է լինելու:
Եթե դուք Աղեղնավոր եք, ձեր հաջող օրերն են 6,8,9, դեղինն ու շագանակագույնը ձեր գույներն են, ձեր քարն օպալն է: Գլխապտույտ եք ունենալու իրադարձությունների առատությունից ու արագությունից, բայց ձեր ցանկությունները կատարվելու են մասամբ ու դժվարությամբ: Մի նյարդայնացեք, չի օգնի, համբերատար եղեք ու քայլ առ քայլ գնացեք դեպի նպատակ:
Եթե դուք Այծեղջյուր եք, ձեր օրերն են 6,8,9, սևը, կանաչը ձեր գույներն են, մարգարիտն ու նռնաքարը ձեր քարերը: Փոփոխություններ կլինեն, երբեմն` դրական: Ինչու՞ եք հասարակական կյանք նետվում, միևնույն է, մարդկանց կառավարել ձեզ չի հաջողվելու: Դարձեք վճռական ու համարձակ ճամփորդեք, մի խառնվեք ուրիշների կյանքին, եթե նույնիսկ այդ ուրիշները ձեր մտերիմներն ու հարազատներն են:
Եթե դուք Ջրհոս եք, ձեր օրերեն 3,6,9,12, վարդագույն ու երկնագույնը ձեր գույներն են, զմրուխտը, սուտակը, փիրուզը ձեր պաշտպանիչ քարերն են: Ձեր տարին չէ, բացահայտ ձեր տարին չէ, բախտի բերմամբ կամ պատահմամբ ոչինչ չի հաջողվի, ամեն ինչի կհասնեք մեծ դժվարությամբ ու դանդաղ: Համակերպվեք, բայց մնացեք վճռական մինչև վերջ գնալու համար: Մի վիճեք, ապարդյուն է:
Եթե դուք Ձուկ եք, ձեր օրերն են 3,5,12, սպիտակը, կանաչը, դեղինը ձեր գույներն են, շափյուղան է ձեր քարը: Հաջողությունը ձեզ հետ է, բայց դուք էլ պիտի ջանաք: Ամեն ինչ կախված է դիպվածից, ճիշտ պահին ճիշտ տեղում եղեք, դադարեք, վերջապես, բոլորին ամեն ինչում կասկածել ու անընդհատ վախենալ: Համաձայնեք բոլոր առաջարկներին, դուք չգիտեք` ո՞րն է ամենակարևորը լինելու ձեր հետագա կյանքում:

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ