ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանրապետության ջրամբարները 70-85 տոկոսով լիքն են

Հանրապետության ջրամբարները 70-85 տոկոսով  լիքն են
06.06.2012 | 06:26

Հունիսի 6-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 439 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 33,9 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 63,6 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 23,0 մլն խմ-ն: Շուրջ 70-85 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները: Հիդրոօդերևութաբանների գնահատմամբ, նշված բոլոր ջրամբարներում ներկայումս եղած ջրի քանակն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից:
Ըստ ագրոօդերևութաբանների` հանրապետությունում սկսվել և շարունակվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև հուլիս: Հովտային շրջաններում ծաղկել է աշնանացան ցորենը, իսկ նախալեռնայինում` ցողունակալել գարնանացան գարին: Նախալեռնային շրջաններում դեռևս պտղակալման փուլում են մրգատու ծառերը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 11310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ