ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գերմանացի հոգեբանը կռահել է «Սիքստինյան տիրամոր» գաղտնիքը

Գերմանացի հոգեբանը կռահել է «Սիքստինյան տիրամոր» գաղտնիքը
02.06.2012 | 07:50

Գերմանացի հոգեբան Մարտին Գրյունդլը կռահել է Ռաֆայելի «Սիքստինյան տիրամոր» հմայքի գաղտնիքը: Այս մասին հայտնել է Euromag-ը:
Գրյունդլը նշել է, որ նկարի աչք շոյող հմայքի գաղտնիքը` նրանում թաքցված աններդաշնակություն է, իսկ անսովոր ազդեցությունը` մանկական դիմագծերով դեմքի ու հասուն կնոջ մարմնի համատեղումը: Հոգեբանը միաժամանակ նշել է , որ հեղինակի կողմից արհեստականորեն թաքցված, հարթեցված է նաև Մադոննայի մանկական երկարուկ դեմքի, լիքը այտերի ու կզակի անհամաչափությունը, որը հանկարծակիի է բերում դիտողին:
Արվեստաբան Անդրեաս Հենինգին, չհերքելով գիտնականի եզրակացությունները, բացատրել է, որ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչները իդեալական կերպարներ ստեղծելու նպատակով հաճախ են օգտվել նմանօրինակ չափազանցություններից:
Նշենք, որ Ռաֆայել Սանտին իր «Սիքստինյան տիրամայր» գլուխգործոցը ստեղծել է 1515-1519 թվականներին: Տիրամոր կերպարում հեղինակը մարմնավորել է այն գեղեցիկն ու լավը, որն ունեն բոլոր առաքինի կանայք, իսկ հմայիչ դեմքին, անհուն սիրո և քնքշանքի հետ, համատեղել է որդու բախտի և նրա մեծ զոհաբերության անհրաժեշտության գիտակցումը:
Հավելենք նաև, որ Ռաֆայելի բոլոր տիրամայրերի մեջ «Սիքստինյանն» ամենակատարյալն է և համարվում է համաշխարհային արվեստի հրաշալիքներից մեկը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 12276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ