Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
Կարծես թե, Արցախի շուրջ տեղի ունեցողը ուրվագծվում է։
Մեր տարածաշրջանում ավանդաբար երեք պետություններ, տերություններ կամ կայսրություններ, ինչպես կուզեք անվանեք, իրենց ազդեցության ոլորտները ոչ թե ճշգրտում, այլ առաջ են մղում:
Ռուսաստան, Իրան, Թուրքիա...