ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.07.2024 | 00:01

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար,

ողորմութեամբ Քով յերկրպագուս

եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ:

Տէ՛ր զօրութեանց,

խաղաղացո՛ զանձինս մեր

յամենայն սատանայական խռովութեանց

եւ յաշխարհական զբօսանաց:

Զհրեշտակ խաղաղութեան Քո

առաքեա՛ առ մեզ,

որ եկեալ պահեսցէ զմեզ

անխռովս ի տուէ

եւ ի գիշերի, յարթնութեան

եւ ի հանգստեան մերում:

Որպէս զի բարեպաշտութեամբ

եւ արժանաւորապէս

Քեզ Տեառնդ ծառայելով

ի կեանս յայսոսիկ՝

ժամանեսցուք յաւիտենական երկնից

արքայութեան Քո,

զոր պատրաստեցեր

ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց:

Եւ ընդ նոսին գոհանալով

փառաւորեսցուք զՀայր

եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ

այժմ եւ միշտ

եւ յ

աւիտեանս յաւիտենից:

Ամէն։

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ