ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վերին մի նպատակ կա երկնային տիրույթում

Վերին մի նպատակ կա երկնային տիրույթում
30.03.2024 | 14:00

Էսօր դեղատանը հերթիս էի սպասում, դեղատան երկու աշխատողները սպասարկում էին երկու հաճախորդի, մեկը տեղացի էր, մյուսը՝ Արցախից տարհանված, երկուսն էլ՝ տանջված, ջուրն ընկած ու թևաթափ:

Հանկարծ կենտրոնացա, որ երկուսն էլ, իրարից անկախ, նույն դեղերն էին գնում՝ սրտի, նյարդերի, հոդերի, ստամոքսի, ճնշման, իսկ երբ պարզեցի, որ վերջում երկուսն էլ գիշերային կանաչ վալերիանկա ուզեցին, հիշեցի, որ դրանից ինձ էլ է պետք:

Վաճառողն ազատվեց, հարցական ինձ նայեց, ակամայից ասացի՝ ռեպետե:

Լատինական բառին լավ ծանոթ լինելով՝ դեղագործ վաճառողները չկարողացան թաքցնել ժպիտը:

Իսկ դուրս գալիս պատուհանից կողքանց նայեցի՝ ոգևորված քչփչում էին, հաստատ մեր մասին էին խոսում, իմ ռեպետեի:

Էհ, տարհանված արցախցիներ, ձեզ էլ կարող է թվալ, թե միայն դուք եք հազար ցավի տեր դարձել, դեռ երանի էլ տաք, որ մենք մեր տներում հանգիստ ու առողջ ապրում ենք, մտքներովդ էլ չանցնի, որ Արցախի դարդը մեր մեջքն էլ է կոտրել, որ նույն հիվանդություններն ենք ստացել, ինչ՝ դուք: Մեր անհավես մակիյաժին ու հագուկապին չխաբվեք, տակը նույն ցավն է, նույն կեղեքող ամայությունն ու անիմաստ դարձած կյանքը, որ հմտորեն թաքցնում ենք, ցույց տալիս՝ իբր դիմանու՜մ ենք: Չդիմանալու ճար չունենք, պիտի դիմանանք, որ արցախցին կանգուն մնա…. որ դատարկված Արցախը մի օր կարողանանք հետ բերել, Հայաստանի հողերն էլ՝ մաքրել աղբից:

Հասել ենք էն ողբալի օրվան, որ ապրում ենք, քանի որ չենք կարող չապրել:

Սա ընդամենը՝ մի փոքրիկ դրվագ, գնացեք պոլիկլինիկա ու հիվանդանոց, ցանկացած բժշկի դռան մոտ հայաստանցիներն ու արցախցիները՝ հավասար խմբերով, կողք-կողքի տխուր կանգնած են, ասեն-չասեն՝ բոլորի դեմքին էլ դաջված է՝ առանց Արցախ կյանք չկա, մենք մեռած ենք, քայլող ուրվականներ…

Մեկի հետ խոսում ես՝ մյուսի ցավն արդեն գիտես, հասարակ ժողովուրդն է միանման տառապում:

Երեկ մի գնդապետ ակամա խոստովանեց՝ գնում ես նախարարություն, գեներալների հեչ վեջն էլ չի, կարծես՝ բան էլ չի պատահել. սիրտդ պայթում է, էս ի՜նչ անզգամ մարդիկ են…

Վերջին անգամ նախարարություն մտել էի 2018-ի սեպտեմբերին, էդ անզգամությունն արդեն սկսվել էր, հացաքոռ քրդի շներ էին դարձել՝ վերից-վար,

բայց որ վերջում Արցախ ու Հայաստան հանձնող վիժվածքներ էլ կդառնային, պատկերացնելու չէր:

Էս ցավին ժողովուրդը ո՞նց դիմանա. բայց դիմանում է, ուրեմն՝ Վերին մի նպատակ կա երկնային տիրույթում: Հուսանք՝ մի հզոր ռևանշ է պատրաստվում մեզ համար, աստղային մի ժամի ու պահի:

Համբերել և ուժ հավաքել է պետք, էսօրվա հետքերը մի օրում չես մաքրի:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ