ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմին Լաշետը՝ Գերմանիայի իշխող կուսակցության ղեկավար, կդառնա՞ նա կանցլեր

Արմին Լաշետը՝ Գերմանիայի իշխող կուսակցության ղեկավար, կդառնա՞ նա կանցլեր
18.01.2021 | 11:52

Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը (ՔԴՄ) վիրտուալ համագումարում ընտրեց ղեկավար՝ 59-ամյա Արմին Լաշետին, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետին: Արմին Լաշետը ծնվել է 1961-ին, իրավաբան է: Հենց նրա թեկնածությանն էր աջակցել կանցլեր Անգելա Մերկելը: 991 ձայնից Լաշետը ստացել է 521-ը: Նրա մրցակիցներից մեկը, կորպորատիվ իրավաբան Ֆրիդրիխ Մերցը, ստացավ 466 ձայն: Եվս մեկ թեկնածու, Բունդեստագի միջազգային հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, դուրս մնաց առաջին փուլից: Անգելա Մերկելը դեռ 2018-ին, հեռանալով ՔԴՄ նախագահի պաշտոնից, խոստացավ, որ կհեռանա կանցլերի պաշտոնից 2021-ի աշնան ընտրություններից հետո, որ նշանակված են սեպտեմբերի 26-ին:

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արմին Լաշետը հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որ ՔԴՄ և նրա կրտսեր գործընկեր, բավարական Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ), որ այս տարի չեն կորցրել համախմբվածությունը և աշխատել են համատեղ, հաջորդ ընտրություններում կանցլերը լինի ՔԴՄ-ՔՍՄ-ից: Ավանդաբար կուսակցության նոր նախագահը պետք է ընտրությունների տանի կուսակցությանը իբրև կանցլերի թեկնածու, սակայն այս տարի պանդեմիայի պատճառով իրավիճակը փոխվել է, և հիմա պարզ չէ՝ կկարողանա չափավոր կենտրոնամետ Արմին Լաշետը կանցլեր դառնալ: Կուսակցական ընտրություններից առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Մարկուս Զյոդերը՝ Բավարիայյի վարչապետը և ՔՍՄ-ի ղեկավարը, շատ միավորներ հավաքեց կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ և դարձավ ամենահանրաճանաչը Անգելա Մերկելից հետո: BBC- ի թղթակից Ջենի Հիլի գնահատականով՝Արմին Լաշետը բարյացկամություն է շողարձակում: Գերմանիայի ամենախիտ բնակեցված երկրամասի՝ Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի, հանրաճանաչ վարչապետը, առանց տատանվելու տրվում է ավանդական տոնավաճառային հանդիսություններին: Իրեն նա ներկայացնում է իբրև իրավահաջորդ թեկնածու և հիմա, համենայն դեպս, նրան գնահատում են իբրև առավել նախընտրելի թեկնածու Անգելա Մերկելից: Նա հաջողությամբ դիմակայեց բոլոր հարձակումներին 2015-ի փախստականների ճգնաժամի ժամանակ և ներկայացավ իբրև լիբերալ քաղաքական գործիչ, որ հավատում է ԵՄ-ին և կարողանում է լուծել միգրանտների համայնքների հետ հարցերը: Բայց 2020-ի գարնանը, չսպասելով կորոնավարակի պատճառով մտցված սահմանափակումների արդյունքներին, սահմանափակումները թուլացնելու նրա կոչը շատերին զարմացրեց և զայրացրեց Մերկելին: Այդ ժամանակից նա փոխել է իր դիրքորոշումը. Սակայն դեռ անելիք ունի, որ շտկի իր քաղաքական իմիջին հասցրած վնասը:


Ամենամեծ հարցը հիմա՝ կկարողանա ՔԴՄ-ն նրան կանցլերի թեկնածու պահել սեպտեմբերի համընդհանուր ընտրություններում: Կարծիք կա, որ առողջապահության նախարար Յենս Շպանը, որ աջակցել է Լաշետի թեկնածությանը, ինքն է ցանկանում կանցլեր ընտրվել: Հասարակական կարծիքի վերջին հարցումները Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերի օգտին էին:
BBC


Հ.Գ. 2021-ի սեպտեմբերին Գերմանիայում ավարտվելու է Անգելա Մերկելի դարաշրջանը, և կարևոր է փափուկ իշխանափոխությունը՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: Հայաստանի համար հատկապես կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը, համենայն դեպս ներկա դիրքորոշման պահպանումը, եթե հաշվւ առնենք ԱԳ նախարար Հեյկո Մաասի հայտարարությունը, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում և կարգավիճակի հարցը քննարկելիս չպետք է հաշվի առնվեն պատերազմի արդյունքները: Գերմանիան շարունակում է մնալ ԵՄ դոմինանտ անդամ, Բեռլինի դիրքորոշումը գերկարևոր է թե Արցախի հարցում, թե հայ-թուրքական հարաբերությունների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ