ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
08.12.2020 | 00:42

(Նախորդ մասը)


Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի, նշ­ված նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև հետևյալ փաս­տով:


Չնա­յած հայ­կա­կան կող­մի հա­մե­մատ թշ­նա­մու ու­նե­ցած ռազ­մա­կան գե­րա­զան­ցու­թյա­նը` թե՛ զեն­քե­րի ու ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի, թե՛ զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի քա­նա­կի ա­ռու­մով, չեն կի­րառ­վել մեր զի­նա­նո­ցում առ­կա ա­մե­նահ­զոր մի­ջոց­նե­րը` աշ­խար­հի ա­մե­նաար­դիա­կան, ճշգ­րիտ, հե­ռա­հար և Ադր­բե­ջա­նի ու­նե­ցած ՀՕՊ և ՀՀՊ հա­մա­կար­գե­րի հա­մար ան­խո­ցե­լի «Իս­կան­դեր» օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը, ո­րոնք կա­րող էին փո­խել ի­րա­վի­ճա­կը և թույլ չտալ այն հան­րա­հայտ, այդ թվում նաև ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը, ո­րոնք ու­նե­ցանք:


Ա­վե­լին, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան և այլ հան­ցանք­նե­րի հա­մար ցայ­սօր, ի ա­նար­գանք ՀՀ ի­րա­վա­պահ գրե­թե ողջ հա­մա­կար­գի, դեռ չձեր­բա­կալ­ված, չկա­լա­նա­վոր­ված ու ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը դեռ զբա­ղեց­նող, մաս­նա­գետ­նե­րին, պրո­ֆե­սիո­նալ­նե­րին իբր թե լսող, նրանց խոր­հուրդ­նե­րին հետևող Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ­պես նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան ար­դեն նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը բա­ցար­ձա­կա­պես ան­տե­սել են 2020 թ. հու­նի­սին ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դում ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի ա­ռա­ջար­կու­թյու­նը, որ ե­թե չհա­ջող­վի պա­տե­րազ­մից խու­սա­փել, «մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մում պետք է փոր­ձենք հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում հասց­նենք հա­կա­ռա­կոր­դին մեծ կո­րուստ­ներ և ստի­պենք հրա­ժար­վել հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րից»: Դա չի ար­վել, մինչ­դեռ «Իս­կան­դեր»-ի կի­րա­ռու­մը և Ադր­բե­ջա­նի տա­րած­քում մի շարք կարևոր թի­րախ­նե­րի ոչն­չա­ցու­մը թույլ կտար ի­րա­կա­նաց­նել ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պե­տի հի­շյալ ա­ռա­ջար­կու­թյու­նը:


Օ­նիկ Գաս­պա­րյանն իր այս ա­ռա­ջար­կու­թյան մա­սին նշել է ս. թ. նո­յեմ­բե­րի 17-ի հայտ­նի ու­ղեր­ձում և հա­վե­լել. «Նշել եմ, որ եր­կա­րատև պա­տե­րազ­մից պետք է խու­սա­փենք` հաշ­վի առ­նե­լով մեր պա­շար­նե­րի առ­կա­յու­թյու­նը»:
Հայ­կա­կան ռազ­մա­կան պոր­տա­լը` Razm.info-ն, նո­յեմ­բե­րի 19-ից սկ­սել է «Չկ­րակ­ված հր­թիռ­ներ…» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րա­կում­նե­րի շարք, ո­րոնց հա­մա­ձայն, Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րը, տի­րա­պե­տե­լով «Իս­կան­դեր» օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րին, դրան­ցով այդ­պես էլ չեն խո­ցել Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող մի շարք կարևոր, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան թի­րախ­ներ` Սան­ղա­չա­լի տեր­մի­նա­լը Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ու գլ­խա­վոր շտա­բը, Եվ­լա­խի են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, Գյան­ջա­յի ի­րա­կա­նում հօդս չցն­դած օ­դա­նա­վա­կա­յա­նը, Հա­ջի­ղա­բու­լի զի­նա­պա­հես­տը:


Ա­վե­լին. վե­րոն­շյալ­նե­րից բա­ցի, չեն ոչն­չաց­վել նաև ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այն­պի­սի են­թա­կա­ռուց­վածք­ներ, օ­բյեկտ­ներ, ինչ­պի­սիք են սնն­դամ­թեր­քի և ոչ ռազ­մա­կան նյու­թա­կան այլ մի­ջոց­նե­րի պա­հես­տը, Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զան, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի վե­րա­նո­րոգ­ման բա­զա­նե­րը, Լոք­բա­թա­նի ա­վիա­բա­զան, «Ա­րազ» ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը:
Նշ­ված հոդ­վա­ծա­շա­րի յու­րա­քան­չյուր հրա­պա­րակ­ման սկզ­բում Razm.info-ն մեջ­բե­րել է 2017 թ. մար­տի 25-ին ՀՀ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի ա­սած խոս­քը.
«Այ­սօր պա­տե­րազ­մա­տենչ հարևա­նի տա­րած­քի բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով, ընդ­հուպ մինչև ա­մե­նա­կարևոր են­թա­կա­ռուց­վածք­ներ, գեր­ժա­մա­նա­կա­կից հզոր հար­վա­ծա­յին ուժ է ուղղ­ված։ Եվ այ­սօր Հա­յաս­տա­նի զի­նու­ժի գե­րա­գույն հրա­մա­նա­տարն աչ­քը չի թար­թե­լու, հարկ ե­ղած դեպ­քում, «Իս­կան­դե­րի» հա­մա­զար­կի հրա­ման ար­ձա­կե­լիս։ ՈՒ դա հարևան երկ­րում շատ լավ գի­տեն»:


Անդ­րա­դառ­նա­լով Սան­ղա­չա­լի տեր­մի­նա­լին, Razm.info-ն տե­ղե­կաց­րել է.
«Այս տեր­մի­նալն Ադր­բե­ջա­նի խո­շո­րա­գույն ու կարևո­րա­գույն նավ­թա­գա­զա­յին օ­բյեկտն է։ Գտն­վում է Բաք­վից մոտ 30-35 կմ հա­րավ-արևմուտք, Սան­ղա­չալ ա­վա­նի հարևա­նու­թյամբ։ Այն զբա­ղեց­նում է շուրջ 500 հա տա­րածք։ Այս տեր­մի­նա­լում են գտն­վում Բա­քու-Թբի­լի­սի-Ջեյ­հան նավ­թա­մու­ղի կա­ռա­վար­ման կենտ­րոնն ու գլ­խա­մա­սա­յին պոմ­պա­կա­յա­նը, Բա­քու-Թբի­լի­սի-Էրզ­րում գա­զա­մու­ղի գլ­խա­մա­սա­յին պոմ­պա­կա­յա­նը, նավ­թի ու գա­զի պա­հես­տա­վոր­ման ու վե­րամ­շակ­ման են­թա­կա­ռուց­վածք­ներ։


Ընդ­հա­նուր թվով տեր­մի­նալն ու­նի նավ­թի 7 պա­հես­տա­րան, ո­րոն­ցից 3-ի տա­րո­ղու­թյու­նը 880000, իսկ 4-ի­նը՝ 25500 բա­րել է (ընդ­հա­նուր՝ 2742000 բա­րել)։ Սան­ղա­չա­լի թո­ղու­նա­կու­թյու­նը կազ­մում է օ­րա­կան 1200000 բա­րել նավթ և 29500000 խո­րա­նարդ մետր գազ։ Բա­ցի ադր­բե­ջա­նա­կան նավ­թից ու գա­զից, Սան­ղա­չալն օգ­տա­գործ­վում է նաև Ղա­զախս­տա­նից ու Թուրք­մենս­տա­նից նավ­թամ­թերք ար­տա­հա­նե­լու հա­մար»։
Չնա­յած «Իս­կան­դեր» ու­նե­նա­լուն, չեն խոց­վել նաև Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ու գլ­խա­վոր շտա­բը, մինչ­դեռ…


«Պա­տե­րազ­մում բե­կում մտց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ (բայց ոչ բա­վա­րար) քայ­լե­րից մե­կը կլի­ներ հա­կա­ռա­կոր­դի կա­ռա­վար­ման բարձ­րա­գույն օ­ղակ­նե­րի աշ­խա­տան­քը խա­թա­րե­լը,- գրել է Razm.info-ն:- Ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի ղե­կա­վար­ման բարձ­րա­գույն օ­ղակ­նե­րը գտն­վում են Բաք­վի արևմուտ­քում։ Ար­բա­նյա­կա­յին լու­սան­կա­րում Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, գլ­խա­վոր շտա­բի հա­մա­լիր­ներն են, ինչ­պես նաև ար­բա­նյա­կա­յին կա­պի կա­յա­նը։ Հարևա­նու­թյամբ պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան շենքն է»։
Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե թշ­նա­մին ինչ ծանր հար­ված կս­տա­նար, ե­թե պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան և գլ­խա­վոր շտա­բի հա­մա­լիր­նե­րի հետ միա­սին ոչն­չաց­վեին նաև հարևա­նու­թյամբ գտն­վող ար­բա­նյա­կա­յին կա­պի կա­յա­նը և պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը: Ար­բա­նյա­կա­յին կա­պի կա­յա­նի մի­ջո­ցով է, որ Ադր­բե­ջա­նը ստա­նում էր իր և այլ եր­կր­նե­րի հե­տա­խու­զա­կան ար­բա­նյակ­նե­րից փո­խանց­վող տվյալ­նե­րը, ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար­նե­րը, նաև այդ կերպ ի­մա­նում մեր ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի և հա­մա­պա­տաս­խան օ­բյեկտ­նե­րի տե­ղե­րը, հա­ջո­ղու­թյամբ խո­ցում դրանք:


«Եվ­լախ քա­ղաքն Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան կո­մու­նի­կա­ցիոն հան­գույցն է,- շա­րու­նա­կե­լով ներ­կա­յաց­նել Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող ու չխոց­ված ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան թի­րախ­նե­րի շար­քը, գրել է Razm.info-ն:- Նախ՝ այս­տե­ղով է անց­նում Ադր­բե­ջանն աշ­խար­հի հետ կա­պող եր­կա­թու­ղին, քա­ղա­քում կան եր­կա­թու­ղա­յին կա­յա­րան ու ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան եր­կա­թու­ղա­յին կա­մուրջ­ներ։ Բա­ցի այդ Եվ­լախ քա­ղա­քով են անց­նում մի քա­նի միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­ներ, ո­րոնք ի­րար են կա­պում Ադր­բե­ջա­նի արևելքն ու արևմուտ­քը, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նը Վրաս­տա­նի հետ, իսկ քա­ղա­քի հյու­սի­սում ու հա­րա­վում կա ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան եր­կու ավ­տո­մո­բի­լա­յին կա­մուրջ։


Եվ­լա­խը որ­պես կո­մու­նի­կա­ցիոն խո­շոր հան­գույց կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի Ադր­բե­ջա­նի 3-րդ ու 1-ին բա­նա­կա­յին կոր­պուս­նե­րի մա­տա­կա­րար­ման հար­ցում։
Քա­ղա­քը ոչ միայն ցա­մա­քա­յին, այլև օ­դա­յին կարևոր հան­գույց է։ Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նը վեր­ջին տա­րի­նե­րին վե­րա­նո­րոգ­վել էր ու սկ­սել էր ակ­տի­վո­րեն կի­րառ­վել ռազ­մա­կան նպա­տակ­նե­րով, այդ թվում՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Այս­տեղ տե­ղա­կայ­ված էին բազ­մա­թիվ ԱԹՍ-ներ. Աե­րոս­թար, Հեր­մես 450, Հեր­մես 900, Բայ­րաք­թար, ա­վե­լի փոքր հե­տա­խու­զա­կան ԱԹՍ-ներ, ինչ­պես նաև ԱԹՍ-ի ձևա­փոխ­ված Ան-2-ներ։ Այս օ­դա­նա­վա­կա­յանն ա­ռանց­քա­յին դեր ու­նի նաև ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի օ­դով տե­ղա­շար­ժե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։
Ընդ ո­րում՝ Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նը ԼՂՀ նախ­կին սահ­ման­նե­րից գտն­վում էր ըն­դա­մե­նը 35 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա, այ­սինքն՝ սկզ­բուն­քո­րեն այն հա­սա­նե­լի էր ոչ միայն «Իս­կան­դե­րի», այլև «Տոչ­կա­յի» ու «Սմեր­չի» հր­թիռ­նե­րի հա­մար»։


Փաս­տո­րեն ու­նե­նա­լով ոչ միայն «Իս­կան­դե­րով», այլև «Տոչ­կա ՈՒ» հր­թի­ռա­յին հա­մա­լի­րով կամ «Սմեր­չով» Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նը և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան մյուս են­թա­կա­ռուց­վածք­նե­րը շար­քից հա­նե­լու, ոչն­չաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն, ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նակն ու ՀՀ զին­ված ու­ժե­րը չեն օգ­տա­գոր­ծել ի­րենց այդ հնա­րա­վո­րու­թյու­նը և թույլ են տվել, որ թշ­նա­մին օ­դա­նա­վա­կա­յա­նը, այն­տեղ տե­ղա­կայ­ված բազ­մա­թիվ ԱԹՍ-նե­րը, եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նը, ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան եր­կա­թու­ղա­յին և ավ­տո­մո­բի­լա­յին կա­մուրջ­ներն օգ­տա­գոր­ծե­լով, պա­տե­րազ­մում էա­կան ա­ռա­վե­լու­թյուն ձեռք բե­րի հայ­կա­կան կող­մի նկատ­մամբ ու մեզ մարդ­կա­յին ու տեխ­նի­կա­կան մե­ծա­թիվ կո­րուստ­ներ պատ­ճա­ռի:
Ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել Aza­tu­tyun.am-ի հետ զրույ­ցում ս. թ. հոկ­տեմ­բե­րին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի պար­զա­բա­նումն «Իս­կան­դեր»-ի չօգ­տա­գործ­ման առն­չու­թյամբ. «Իս­կան­դե­րը» հր­թիռ է, Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի սպա­ռա­զի­նու­թյան մեջ «Իս­կան­դե­րի» նման զեն­քեր կան, ո­րոնք ի­րենց գործն ա­նում են, պար­զա­պես («Իս­կան­դեր»-ի.- հեղ.) հե­ռա­հա­րու­թյու­նը մեծ է և նրան խո­ցե­լը, հայտ­նա­բե­րե­լը շատ բարդ է»:


Նախ, Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի վե­րոն­շյալ պա­տաս­խանն այն­քան էլ չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, քա­նի որ «Իս­կան­դեր»-ին հայ­կա­կան կող­մի ու­նե­ցած հա­մա­պա­տաս­խան բո­լոր մյուս զի­նա­տե­սակ­նե­րի նմա­նու­թյու­նը շատ հե­ռա­վոր կամ մո­տա­վոր է: «Իս­կան­դեր»-ից բա­ցի, մենք օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան միայն մի հր­թի­ռա­յին հա­մա­լիր ու­նենք` 1962 թվա­կա­նից ԽՍՀՄ սպա­ռա­զի­նու­թյան կազ­մում նե­րառ­ված, 80-ա­կան թվա­կան­նե­րի ար­տադ­րու­թյան 9Խ72 «Эльбрус»-ը` Р-17 (ՆԱ­ՏՕ-ի դա­սա­կարգ­մամբ` «Скад Би») հր­թի­ռով, ո­րը մի շարք ա­ռում­նե­րով (այդ թվում նաև` թի­րա­խից չշեղ­վե­լու, ճշ­տո­րեն խո­ցե­լու) էա­պես զի­ջում է «Իս­կան­դեր»-ին ու նրա հր­թիռ­նե­րին:


Եվ երկ­րորդ. ու­նե­նա­լով հան­դերձ այլ հր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներ, դրանց հր­թիռ­նե­րով ին­չո՞ւ չի խոց­վել, օ­րի­նակ, Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նը, որ­տեղ տե­ղա­կայ­ված և որ­տե­ղից թռ­չող բազ­մա­թիվ ԱԹՍ-ներ հայ­կա­կան կող­մին մեծ վնաս­ներ էին պատ­ճա­ռում: Պատ­ճա­ռը մեկն է` պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյու­նը: Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նի ա­սած` «Իս­կան­դեր»-ի նման» մեր մյուս հր­թի­ռա­յին հա­մա­լիր­ներն այդ ինչ­պե՞ս են ի­րենց գործն ա­րել, երբ Եվ­լա­խի օ­դա­նա­վա­կա­յա­նին և Ադր­բե­ջա­նի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան բազ­մա­թիվ այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, օ­բյեկտ­նե­րին հար­ված­ներ չեն հասց­վել: Դա­վիթ Տո­նո­յա­նը և Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը նա­խաքն­նու­թյան մարմ­նին պետք է տան այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Եվ ոչ միայն այս հար­ցե­րի…
2020 թ. հոկ­տեմ­բե­րի 3-ին Ար­ցա­խի նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Վահ­րամ Պո­ղո­սյա­նը հայ­տա­րա­րեց, թե «Գյան­ջա­յի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նը հօդս ցն­դեց»: Ըն­դգ­ծենք, որ խոսքն այն օ­դա­նա­վա­կա­յա­նի մա­սին է, որ­տեղ գտն­վում էին Թուր­քիա­յի մի քա­նի F-16 կոր­ծա­նիչ­ներ: Այդ և հա­ջոր­դած օ­րե­րին հա­մա­ցան­ցում հայ­տն­ված տե­սա­նյու­թե­րից Razm.info-ն եզ­րա­կաց­րել է, որ Գյան­ջա­յի օ­դա­նա­վա­կա­յա­նին հար­ված­նե­րը հասց­վել են «Սկադ» հր­թիռ­նե­րով։

«Ընդ ո­րում՝ ակն­հայտ դար­ձավ, որ օ­դա­նա­վա­կա­յա­նին նշա­նա­կա­լի վնաս չի հասց­վել»,- գրել է Razm.info-ն ու կարևոր տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նել Գյան­ջա­յի` հօդս չցն­դած ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նի մա­սին.
«Օ­դա­նա­վա­կա­յա­նը գտն­վում է քա­ղա­քի հյու­սի­սարևմտյան մա­սում։ Ի սկզ­բա­նե, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, այն եր­կա­կի նշա­նա­կու­թյան էր։ Ադր­բե­ջա­նում տևա­կան ժա­մա­նակ այն օգ­տա­գործ­վում էր բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­ցիա­կան նպա­տակ­նե­րով, սա­կայն վեր­ջին շր­ջա­նում այն սկ­սեց նո­րից օգ­տա­գործ­վել և՛ քա­ղա­քա­ցիա­կան, և՛ ռազ­մա­կան նպա­տակ­նե­րով։ Մաս­նա­վո­րա­պես թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի սկզ­բից հենց այս­տեղ տե­ղա­կայ­վե­ցին թուր­քա­կան F-16 կոր­ծա­նիչ­նե­րը։ Ար­ցա­խից հր­թի­ռա­յին հար­վա­ծից հե­տո այդ կոր­ծա­նիչ­նե­րը տե­ղա­փոխ­վե­ցին այլ օ­դա­նա­վա­կա­յան։


Ե­թե «Սկա­դի» հր­թիռ­նե­րը կպ­չեին ի­րենց թի­րա­խին, ա­պա օ­դա­նա­վա­կա­յա­նը թեև հօդս չէր ցն­դի, սա­կայն F-16-նե­րի ոչն­չա­ցումն էա­պես կթեթևաց­ներ մեր հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան խն­դի­րը։ Հի­շեց­նենք, որ այդ F-16-նե­րը հենց ՀՕՊ ճն­շե­լու հա­մար մաս­նա­գի­տա­ցած թուր­քա­կան 151-րդ ու 152-րդ էս­կադ­րի­լիա­նե­րից էին։
Սա­կայն հարցն այն է, որ «Սկա­դի» հր­թիռ­նե­րի գոր­ծա­րա­նա­յին հա­վա­նա­կա­նա­յին շե­ղու­մը 450 մետր է։ Այս պայ­ման­նե­րում մի քա­նի հր­թիռ­նե­րով ակն­կա­լել օ­դա­նա­վա­կա­յա­նի ե­րաշ­խա­վոր­ված խո­ցում՝ անհ­նար է։ Մինչ­դեռ «Իս­կան­դե­րի» դեպ­քում հա­վա­նա­կա­նա­յին շե­ղու­մը չի գե­րա­զան­ցում մի քա­նի տաս­նյակ, իսկ ո­րոշ դեպ­քում՝ ան­գամ մի քա­նի մետ­րը»։
Այն, որ Գյան­ջա­յի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յանն ի­րա­կա­նում հօդս չի ցն­դել կամ նույ­նիսկ շար­քից չի հան­վել, այ­սինքն` Ար­ցա­խի նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղա­րը ստել է, կեղծ կամ ծայ­րա­հեղ չա­փա­զանց­ված, մո­լո­րեց­նող տե­ղե­կատ­վու­թյուն հայտ­նել հան­րու­թյա­նը, հոկ­տեմ­բե­րի 3-ից մոտ եր­կու շա­բաթ հե­տո ա­նուղ­ղա­կիո­րեն խոս­տո­վա­նեց Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը: Հոկ­տեմ­բե­րի 17-ին ԱՀ ՊՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան հրա­պա­րա­կած Ադր­բե­ջա­նի Գյան­ջա քա­ղա­քում տե­ղա­կայ­ված լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րի ցան­կում նշ­ված են նաև Ադր­բե­ջա­նի ՊՆ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ռազ­մաօ­դա­յին բա­զան, ուղ­ղա­թի­ռա­յին ա­վիաէս­կադ­րի­լիան:


Ա­վե­լին. Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը վե­րո­նշյալ հրա­պա­րա­կու­մից էլ դար­ձյալ մոտ 2 շա­բաթ հե­տո, հոկ­տեմ­բե­րի 29-ին իր ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րա­կած մեկ այլ, ընդ­լայն­ված ցան­կում Ադր­բե­ջա­նի Գյան­ջա քա­ղա­քում տե­ղա­կայ­ված լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րի թվում վերս­տին նշեց` «ՊՆ ՌՕՈՒ ռազ­մաօ­դա­յին բա­զա, ուղ­ղա­թի­ռա­յին ա­վիաէս­կադ­րի­լիա», դրա­նով իսկ վկա­յե­լով, որ Գյան­ջա­յի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նը հոկ­տեմ­բե­րի 29-ի դրու­թյամբ էլ դեռ շար­քից հան­ված չէր: Նշ­ված օ­դա­նա­վա­կա­յա­նը դրա­նից հե­տո էլ շար­քից չհան­վեց:


Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ին­չի՞ հա­մար էր այս «թատ­րո­նը», Պաշտ­պա­նու­թյան բա­նակն ին­չո՞ւ էր Ադր­բե­ջա­նում գտն­վող լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րի ցանկ, ա­վե­լին` ցան­կը ցան­կի հետևից հրա­պա­րա­կում, ե­թե շար­քից չէր հա­նե­լու դրա­նում նշ­ված թի­րախ­նե­րը: Այս­պի­սով վե­րոն­շյալ ցան­կե­րի հրա­պա­րա­կումն ու­նե­ցել է ձևա­կան բնույթ և մեր հա­սա­րա­կու­թյա­նը մո­լո­րեց­նե­լու նպա­տակ, իսկ ի­րա­կա­նում չի ար­վել խիստ անհ­րա­ժեշ­տը, կամ էլ Ար­ցա­խի ՊԲ-ում իս­կա­պես ե­ղել է նշ­ված թի­րախ­նե­րը շար­քից հա­նե­լու նպա­տակ, սա­կայն դա ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կամ Նի­կոլ Փա­շի­նյանն ու Դա­վիթ Տո­նո­յա­նը թույլ չեն տվել: Թե թույլ չտ­վո­ղը ո­րո­շա­կի ով կամ ով­քեր են ե­ղել, պետք է պար­զի նա­խաքն­նու­թյու­նը:


Ա­վե­լին. չնա­յած հոկ­տեմ­բե­րի 14-ին ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի ար­դեն նա­խա­հար­ձակ լի­նե­լուն և ՀՀ տա­րած­քում, Վար­դե­նի­սի շր­ջա­նում հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­տա­կան տեխ­նի­կա­յի թի­րա­խա­վոր­մա­նը, ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան ար­ձա­նագր­մամբ, Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րած­քի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված բա­ցա­հայտ ագ­րե­սիա­յին, ՀՀ ԶՈՒ տրա­մադ­րու­թյան տակ ե­ղած մի­ջոց­նե­րով ադր­բե­ջա­նա­կան կող­մի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մար­ժեք պա­տաս­խա­նի ար­ժա­նաց­նե­լու վե­րա­բե­րյալ ՀՀ ՊՆ-ի և ԱԳՆ-ի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը գոր­ծի չվե­րած­վե­ցին, այդ­պես էլ մնա­ցին դա­տարկ սպառ­նա­լիք, սին հո­խոր­տանք:
Նշեմ նաև, որ «Իս­կան­դեր»-ից բա­ցի, մեր մյուս հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րով վե­րը նշ­ված մի շարք այլ թի­րախ­ներ հնա­րա­վոր չէր խո­ցել, քա­նի որ այդ հա­մա­լիր­նե­րի հր­թիռ­նե­րի հե­ռա­հա­րու­թյու­նը բա­վա­րար չէր տվյալ են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, օ­բյեկտ­նե­րին հաս­նե­լու հա­մար: Մենք կա­րող էինք պա­տե­րազ­մը ոչ թե մեր, այլ թշ­նա­մու կա­պի­տու­լյա­ցիա­յով ա­վար­տել, ե­թե «Իս­կան­դեր» և այլ հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րով ոչն­չաց­վեին Razm.info-ի նշած թի­րախ­նե­րը կամ նույ­նիսկ դրանց մի մա­սը:


ՀՀ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:
ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:

(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 26290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ