«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Իրական նպատակը իշխանություններին տրվող նոր ցուցումներն են

Իրական նպատակը իշխանություններին տրվող նոր ցուցումներն են
11.06.2024 | 13:04

Էն անգամ ոստիկանության գործողությունների դեմ էր բողոքը՝ ԱՄՆ-ի դեսպանը դեմոնստրատիվ գնաց ոստիկանություն։ Էսօր նույն դեմոնստրատիվ կերպով գնաց ԱԺ, թե բա՝ գերիների վերադարձի հարցեր ենք քննարկել։ Հեքիաթներ ու լոլոներ։ Դեմոնստրացիաների իրական նպատակը իշխանություններին տրվող նոր ցուցումներն են ու քաջալերանքը` զանգվածային բողոքի առաջ չընկրկելու հարցում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ