Երեք տարի առաջ, ճիշտ էս օրը, մոտավոր էս ժամերին ուղիղ մեր գլխավերևում երկու ուղղաթիռ նկատեցինք, առաջինը թեքվեց դեպի Սյունիք, երկրորդը` պոչից կպածը, գլուխը տնկած դեպի Նախիջևան:
Բառերը մնացին բերաններս` էս գի՞ժ ա, էս ու՞ր, հես ա ... ու խփեցին Նախիջևանից` 2-րդին:
Սկզբից մենք մտածում էինք մեր ուղղաթիռներն էին վերևում:
Քիչ հետո վերևներից հայտնվեց հայտնի ստատուսը «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:
Մենք` սովորական զինվորներս, չէինք հասկանում` ինչ է կատարվում վերևներում:
Ճիշտ նույն օրը կեսգիշերից հետո վերևներից հրապարակվեց սառը ցնցուղը...
Անցել է երեք տարի:
Անընդհատ մտածում եմ, ինքս ինձ հարցնում` լա՛վ, ու՞մ էր պետք էս ժամանակը, էս երեք տարին ինչի՞ համար էր, ինչի՞ ձգեցին` ու՞մ համար:
Ո՞վ ժամանակ շահեց, ո՞վ ինչ շահեց, ո՞վ էդ ընթացքում փող աշխատեց ու ի՞նչ ստացավ...
Գուցե այլ տարբերակ կամ ակնկալի՞ք կար:
Ի՞նչ կարող էր լինել, որ չեղավ:
Ի՞նչ կարող էր փոխվել, որ չփոխվեց:
Ո՛վ ու՞մ կամ ինչի՞ն էր սպասում ամբողջ երեք տարի:
Ո՞վ կարող էր փոխել ...
ՈՒ ինչքան մտածում եմ, հետ եմ գնում, առաջ եմ գալիս, հասկանում եմ, որ մե՛նք, մե՛նք պիտի փոխեինք:
էդ ժամանակը հիմնականում մեզ էր տրված:
Բայց մենք այն մսխեցինք մինչև վերջ: Ոչինչ ու ոչ մի բան, ոչ մեկին չփոխեցինք:
Ոչի՛նչ չշահեցինք:
Ոչի՛նչ:
ՈՒ դեռ մի բան էլ սառնասրտորեն ոչնչացրինք մնացած փշրանքները:
... Մնացինք նոյեմբերի 9-ի վրա լռված:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ