Օկուպացված երկրում տեղեկատվական հոսքերը կառավարվում և վերահսկվում են օկուպանտի կողմից։ Հայաստանի դեպքում օկուպանտը Արևմուտքն է` ԱՄՆ-ի գլխավորությամբ։
Ընդ որում, տեղեկատվական հոսքերը Արևմուտքը կառավարում է այնպիսի հմտությամբ, որպեսզի բացասական գործընթացների հետևում իրենց «ականջները» չերևան։
Այսօր, խոսելով Արցախի հարցի և Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, Վլադիմիր Պուտինը փաստացի ասաց, որ Արցախը Ադրբեջանին հանձնել են Բլինքենի (ԱՄՆ), Մակրոնի (Ֆրանսիա) և Միշելի (ԵՄ) միջնորդությամբ։
Պուտինի խոսքից հետո անցել է արդեն մի քանի ժամ, բայց տեղեկատվական դաշտում ո՛չ ԱՄՆ-ի անունն են տալիս, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԵՄ-ի։
Եթե սա օկուպացիա չի, բա ի՞նչ է։
Հայկ Այվազյան