Վստահ եմ` քչերդ գիտեք, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովն ունի բոլշևիկյան ծագում:
Ուրեմն, 1922 թվականի սեպտեմբերի 2-ին նոր կազմավորված Սովետներում ստեղծվեց «Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի» հանձնաժողով․ ընդ որում, այն ղեկավարում էր անձամբ Ֆելիքս Ձերժինսկին։ Ավելին` հենց Ֆելիքս Էդմոնդովիչին էր հանձնարարված պայքարել երկրում ահագնացող այդ չարիքի դեմ:
Ի դեպ, 1922-ին կաշառակերության համար 49 նահանգներում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 3254 հոգի, ինչը պետական հանցագործությունների համար դատապարտվածներից կրկնակի անգամ ավելին էր:
Հավելեմ, որ կաշառակերության համար սահմանված էր առավելագույն պատիժ` գնդակահարություն։
Արմեն Հովասափյան