Երկիր չի, այլ մի քիփլիկ փորձարարական լաբորատորիա, որտեղ բոլորս ինքնակամ, մեր հույզերով ու էմոցիաներով, արժեհամակարգով ու սկզբունքներով, դարձել ենք շատ կառավարելի և պլանավորված փորձարարությունների օբյեկտ:
Իսկ լաբորատորիայի անտեսանելի ապակուց այն կողմ իրենց փորձարարությունների արդյունքներն ու կիրառելիության հնարավորությունները գնահատողներն ու արձանագրողները խորը թքած ունեն թե՛ մեր էմոցիաների, թե՛ արժեքների, և թե՛ բնույթի վրա: Կարևորը փորձարարության արդյունքն է, շահը և դրա կիրառելիության հնարավորությունների չափումը:
P.S. Ըստ ժանրի և փորձարարության կանոնների՝ այն, ինչ պարզվելու է մանկապղծության արդյունքում, ավելի զարհուրելի է լինելու: Սա առաջին ակտն էր:
Վլադիմիր Մարտիրոսյան