ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Իսկ մե՞նք

Իսկ մե՞նք
15.08.2023 | 12:57

Չեխիան մերժել է Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու թուրքական կողմի խնդրանքը:

Իսկ Նիկոլի քաղաքագլուխը հայատյաց ու թրքասեր Գանդիի արձանը տեղադրեց Երևանում:

Գանդին դրամահավաք էր արել ու գումարը տվել թուրքերին, որ հայերին լավ ոչնչացնեն։

Ճանաչեք նիկոլական քաղաքային իշխանությանը, հանձինս կոմիկ քաղաքագլխի ու անբան ավագանու:

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Հ.Գ. Մեր թիմի պայքարից մի հատված թրքասեր Գանդիի արձանի դիմաց:

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ