ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Դավիթ Գրիգորյանն ավելին չի արել, քան նիկոլները 2018-ին Ռադիոտունը գրավելիս

Դավիթ Գրիգորյանն ավելին չի արել, քան նիկոլները 2018-ին Ռադիոտունը գրավելիս
23.12.2020 | 15:50

Դավիթ Գրիգորյանն ավելին չի արել, քան նիկոլները 2018-ին Ռադիոտունը գրավելիս կամ այլ ստրատեգիական հանգույցներ փակելիս։


Այսօր ՔԿ-ն լուր տարածեց, թե Էրեբունու նախկին թաղապետ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, վերջինիս որդուն և տեղակալին մեղադրանք է առաջադրվել նախօրեին Մետրոպոլիտենի Գործարանային կայարանում ակցիա իրականացնելու համար։ Առավել չտարածվելու համար ուղղակի հիշեցնենք, որ հեղափոխական վարչապետը նման և ավելի հնչեղ ակցիաներ էր իրականացնում մեկ ամիսց ավելի՝ պարալիզացնելով երկիրը՝ հետագայում կործանելով հայրենիքի մի մասը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6359

Մեկնաբանություններ