20.08.2024|
08:12
Ուղիղ 11 ամիս առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը, հերթական անգամ լայնածավալ պատերազմ սանձազերձեց ամբողջովին շրջապափակված և հումանիտար ծանր իրավիճակում գտնվող Արցախի դեմ, ինչի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախի Հանրապետությունը: Պատերազմի ընթացքում թիրախավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ: Առկա բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ ընթացքում ադրբեջանական օկուպացիոն ստորաբաժանումների իրականացված հանցանքները, մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություններ են: Արցախի ամբողջական հայաթափումից և ժամանակավորապես բռնազավթումից մինչ օրս Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից ոչնչացվեցին և յուրացվեցին բազմաթիվ պատմամշակութային արժեքներ, մի շարք բնակելի թաղամասեր և ամբողջական բնակավայրեր: