ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեզ գաղափարի հեղափոխություն է պետք

Մեզ գաղափարի հեղափոխություն է պետք
27.09.2024 | 15:12

Հայաստանի քաոսային իրականությունը փոխելու և երկիրը անդունդի հատակից հանելու միակ տարբերակը ռադիկալիզմն է։ Շատերը դա շփոթում են ահաբեկչության կամ նման բանի հետ, այնինչ, ռադիկալիզմը քաղաքական տեսություն է, որի հիմքում եղած խնդիրները արմատից կտրելու և ամբողջական նոր քաղաքական ավանդույթներ, նոր կառավարման համակարգ ձևավորելն է։

Նույնիսկ մեր էպոսի ավարտին է այդ ուղերձը՝ «Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի»․․․

Ինքս քաղաքական ռադիկալիզմի կողմնակից եմ և այդ տեսությունն եմ առաջ տանում՝ հույս ունենալով, որ կապիտալի նախնական կուտակման, եղած փողերը պահելու, նոր փող աշխատելու և նմանատիպ այլ՝ խմբակային շահերից զատ կան նաև իրականում երկրի ու հայրենիքի մասին մտածող անհատներ, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեն զոհաբերել անձնականը՝ հանուն հայրենիքի ու պետականության։

Գաղափարի հեղափոխություն։ Ահա այն, ինչ մեզ պետք է։ Հենց մարդկանց ուղեղներում փոխվեց մտածողության այս արատավոր տեսակը, ամեն ինչ շատ արագ կփոխվի դեպի լավը։ Ավելի արագ, քան պատկերացնում եք։

Ես հավատում եմ դրան ու շարունակում եմ քայլել այդ ուղղությամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ