Երևանը Հռոմից հին են հռչակել: Իրենց ձեռը չի՞, ինչ ուզեն կասեն, ինչ ուզեն կհռչակեն:
Հարյուրավոր գեներալներ կան ու գիտության դոկտորներ: Բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ բանակ չկա ու գիտություն:
Գեներալների, հերոսների աճը նույնիսկ պատերազմից հետո չդադարեց: Հարավային ուղղության պատասխանատուներից մեկին շնորհեցին հերոսի կոչում, հետո մեղադրեցին բաքսի գողանալու մեջ ու բանտարկեցին:
Օրենքի առաջ բոլորը հավասար են, ի՞նչ կապ ունի՝ բաքսին գեներալն է գողացել, թե՞ կրտսեր սերժանտը:
Գիտության դոկտորներից մեկը վերջերս պարսիկների ու ռուսների ներկայությամբ գլուխ էր հարդուկում, թե մեզ փոքրի տեղ պետք չէ դնել:
- Այո մենք փոքր ենք,- ասում էր նա,- բայց դե ուղեղն էլ է փոքր, տեսնու՞մ եք, թե ինչպես է մարմինը կառավարում:
Ամբողջ աշխարհը վրեքս է ծիծաղում, դարձել ենք ծաղրի առարկա, բայց այս մարդիկ նման համեմատություններ են անում, մոռանալով, որ փոքր է, ոչ միայն ուղեղը, այլև կույր աղիքը, ձախ ձեռի երկար եղունգով ճկույթն ու սեղան ատամը:
Բոլորին սարքեցինք հայ:
Քրիստոսը որ հայ էր, գիտեինք: Վերջերս նաև իմացա, որ հայ է Մահամեդի ուսուցիչը:
Արևելքից, արևմուտքից, հարավից, նույիսկ հյուսիսից շրջապատված ենք մահմեդականներով:
«Նամազ», «Ղուրան», «մզկիթ» բառերը, եթե չասեմ վիրավորական, ապա խիստ բացասական երանգներ ունեն:
Եկեղեցու կողքը կարող են կանգնել ու հայհոյել եկեղեցականներին, կաթողիկոսին, վերջում էլ եկեղեցու պատերին կգրեն՝ Սերոժ 37 ու կհեռանան:
Հակահրեկանության չափերն ահասարսուռ են:
Հայ Դավիթներն ու Աբրահամներն այլոց կվիրավորեն՝ ջհուդ ասելով: Թլպատվածությունը ցածրության նշան է, մոռանում են, որ Հիսուսն ու աշակերտները ևս եղել են թլպատված:
Այսինքն, ոչ թե մոռանում են, այլ չգիտեն:
-Թլփատվել եմ ութերորդ օրը, Իսրայելի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրենքի՝ փարիսեցի,-փիլիպեցիներին պիտի ասեր Պողոս առաքյալը:
Բայց հայերի համար կապ չունի:
Ճիշտը մի հատ է ու դա հայերի ձեռն է:
5-6 զորակոչ ուղարկեցին Աղդամ, որ 91 թվի փաստաթղթերով Շուշին ճանաչեն՝ Շուշա:
Ելնում կենացս են խմում, որ նույնիսկ հուզվում եմ, ամիսմ հետո հարյուրավոր միլիոն դրամներ ուղարկում են Աննայի ֆոնդերին:
Երկիրը վերածվել է проходной двор-ի, բայց Զանգեզուրի միջանցքի դարդն են լալիս:
-Տեսա՞ք, թե ի՞նչ ասաց Իրանի այսինչ բարձաստիճան պաշտոնյան: Թույլ չեն տալու,-հպարտ, հպարտ տարածում են ֆեյսբույքան ակտիվիստները:
Լավ այսքան ընկնել կլինի՞, որ մենք ընկանք:
Իսկ գուցե, ոչ էլ ընկե՞լ ենք, միշտ ենք եղել այստեղ:
Սովետը պոլիտեխնիկ բան սարքեց, «կաստյում շըլվար» հագցրեց:
Հետո փլվեց, ընկանք մեր տեղը՝ միջնադար:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ